HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերապատրաստման դասընթացներ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր ժամկետային զինծառայություն անցած անձանց  ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում առաջարկում է 2 ամիս տևողությամբ արագացված վերապատրաստման դասընթացներ, որոնց ավարտից հետո կտրվի ուսումը ՌՈՒՀ-ի 2-րդ կուրսից շարունակելու հնարավորություն: 

Ծրագիրը մեկնարկելու է ս.թ. հուլիսի 3-ից:Դիմել կարող են պարտադիր ժամկետային զինծառայություն անցած մինչև 23 տարեկան քաղաքացիները՝ իրենց տարածքային զինվորական կոմիսարիատներում համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով:

Դեռևս պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվողները, ովքեր ենթակա են զորացրման ս.թ. ամառային զորակոչի շրջանակներում, կարող են դիմել իրենց զորամասերի հրամանատարությանը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 26-ը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter