Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Բուսաբանության ինստիտուտը լուսանկարներով


ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտը հիմնադրվել է 1938 թ.՝ ԱրմՖԱՆ-ի կենսաբանության բաժնի և բուսաբանական այգու միավորմամբ։

Ինստիտուտը զբաղվում է ՀՀ բուսական աշխարհի, բուսական պաշարների, բարձրակարգ բույսերի էվոլյուցիայի ուսումնասիրությամբ, անտառաբուծությամբ, տնտեսապես արժեքավոր բույսերի ներմուծմամբ ու կլիմայավարժեցմամբ, ինչպես նաև բույսերի անատոմիայի, ֆիզիոլոգիայի, էկոլոգիայի, փոշեհատիկաբանության, բրածո բույսերի հետազոտությամբ։

Ծաղկափոշու եւ սպորների թաղանթների կառուցվածքն ուսումնասիրող պալինոլոգիայի խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Ալլա Հայրապետյանն իր գիտաշխատողների հետ

Բուսաբանության ինստիտուտն ունի երեք բաժին՝ բարձրակարգ բույսերի կարգաբանության և աշխարհագրության, երկրաբուսաբանության և բույսերի էկոլոգիական ֆիզիոլոգիայի, ինչպես նաև բույսերի ներմուծման բաժին:

Հերբարիումի (բուսապահոց) նախամուտքը

Բուսաբանական այգու աշխատակիցները

Բույսերի անատոմիայի խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, ավագ գիտաշխատող Գոհար Օգանեզովան

Վարչական շենքը

Բուսաբանական ինստիտուտի գիտքարտուղար, կենսաբանական գիտությունների թեկնածու Անահիտ Ղուկասյանը

Հերբարիումի պահոցները

Հերբարիում, աշխատանքային առօրյա

Հին ջերմատներից մեկը

Սերմերի գենետիկական բանկում

Երկրաբուսաբանության եւ բույսերի էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Գեորգի Ֆայվուշը և նույն բաժնի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Ալլա Ալեքսանյանը

Նրանց հեղինակած աշխատությունը՝ Հայաստանի բույսերի գտնվելու վայրերի մասին

Վերանորոգված ջերմատունը

Այստեղ պահվում է մոտ 700 բուսատեսակ:

Բուսաբանական այգին

Հնէաբուսաբանության թանգարան

Գրադարանը մաս-մաս սկանավորվում է:

Հնէաբուսաբանության խմբի աշխատակից Աստղիկ Պապիկյանը ցույց է տալիս հազվագյուտ նմուշներ


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։