HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնտեսական համագործակցության նոր հուշագիր՝ Հայաստանի և Իրանի միջև

Հունիսի 14-ին Թեհրանում կքնվել է «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ԻԻՀ ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր, որը ստորագրել են նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և ինստիտուտի փոխնախագահ Մ.Մաղադամը։ Այս մասին տեղեկացնում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:

Հուշագրով  նախատեսվում է երկու մարմինների միջև համագործակցության  զարգացում և ընդլայնում հետևյալ ուղղություններով՝ սննդի և ոչ ոգելից խմիչքների ոլորտի իրավական դաշտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, «հալալ» ստանդարտի վրա հիմնված ապրանքների հսկողության վերաբերյալ դասընթացների, աուդիտի իրականացում, երկու կողմերի շուկաների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, համատեղ նախագծերի իրականացում, Հայաստանի տարածքում Իրանի «հալալ» ստանդարտ մակնշման տրամադրում, «հալալ» արտադրանքի հավատարմագրման ընթացակարգերին առնչվող տեղեկատվության փոխանակում և այլն:

Իրանի ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտում կայացած հանդիպման ժամանակ Էմիլ Տարասյանն ընգծել է, որ ստորագրված հուշագրով կընդլայնվի համագործակցությունը տվյալ ոլորտում և կարևորել, որ «հալալի» կանոնների իրականացումից կօգտվեն թե զբոսաշրջիկները, և թե գործարարները: Իրանական կողմը առաջարկել է քննարկել նաև «հալալի» կիրառման հնարավորությունը ոչ պարենային ապրանքների նկատմամբ:

Հանդիպմանը ներկա էին նաև փոխնախագահ ԻԻՀ ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի նախագահ տկն. Ն.Փիրուզբախտը, Հալալի ոլորտի համակարգող և առաջնորդ, Հալալ մակնշման պատասխանատու հոգևոր այր, հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալեմին և այլ կառույցներիի ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է ընդլայնելու համագործակցությունը ԻԻՀ-ի հետ տնտեսության բոլոր ճյւղերում, իսկ «հալալը» ևս մեկ հնարավորություն է, որը կբերի փոխադարձ առևտրի և զբոսաշրջային հոսքերի ավելացմանը:

Երկկողմ կարևորվել է նաև իրանական և ԵԱՏՄ շուկաներում  պարենային և ոչ պարենային արտադրանքի նկատմամբ կիրառվող անվտանգության պարտադիր նորմերի համապատասխանության հավաստման մարմինների /փորձարկման լաբորատորարիաների/  երկու երկրներում  մասնաճյուղերի հիմնման, ստանդարտների մշակման, չափագիտության ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը:

Նույն օրը Էմիլ Տարասյանը հանդիպում է ունեցել նաև ԻԻՀ նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդում, որտեղ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter