HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունիսի 16-ից կգործի սեզոնային էլեկտրագնացք դեպի Սևանա լիճ

Հանգիստը Սևանա լճում նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան Ալմաստ (Երևան) - Շորժա էլեկտրագնացքը: Այս մասին տեղեկացնում է ընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 16-ից՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և Երևանի «Ալմաստ» կառամատույց ժամանում 08:10: Իսկ «Ալմաստ» կառամատույցից դեպի Սևանա լիճ գնացքը մեկնում է ժամը 08:30-ին՝ Շորժայի կայարան ժամանելով 11:28-ին:

Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը մեկնում է 17:00-ին՝ Երևան վերադառնալով ժամը 20:00-ին, Հրազդան՝ 21:42-ին:

ՀԿԵ-ն նման սեզոնային էլեկտրագնացք նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter