HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պահուստային ֆոնդից 42 միլիոն դրամ աշխատավարձ` քաղծառայողներին

Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների վարձատրությունն ապահովելու նպատակով կառավարության պահուuտային ֆոնդից կտրամադրվի  ավելի քան 42 միլիոն դրամ։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի որոշման այս նախագիծը գործադիրը այսօրվա իր նիստում հաստատեց։

Ինչպես նշվում է որոշման նախագծում՝ քաղաքացիական ծառայության խորհրդի ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվել են քաղաքաշինության նախարարության աշխատակազմի 38, ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի 14, արդարադատության նախարարության աշխատակազմի 9, պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի 6, էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի 27 քաղաքացիական ծառայողներ:

Սակայն, պետբյուջեով 2017 թվականին «Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների վարձատրության հետ կապված ծախսեր» ծրագրով առաջին կիսամյակում նախատեսված մոտ 80 միլիոն դրամ  գումարը ամբողջությամբ սպառվել է, մինչդեռ մարվելիք 42 միլիոն դրամ աշխատավարձ կա, որն էլ, ինչպես այսօր որոշվեց, կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter