HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

50 միլիոն դրամ` նախագահականից կառավարության պահուստային ֆոնդին

Նախագահականը 2017 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից 50 միլիոն դրամը կտրամադրի կառավարության պահուստային ֆոնդին: Որոշման այս նախագիծը կառավարության այսօրվա նիստին ներկայացրել էր ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Գումարը տնտեսվում է, քանի որ նախագահի աշխատակազմի աշխատողների ընդհանուր թիվը նվազել է 27-ով, իսկ մեքենաների քանակը՝ 15-ով։ Բացի այդ, նախատեսված ծախսերի գումարը կրճատվում է ի հաշիվ նախագահի աշխատակազմի ենթակայության տակ գործող, «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում ներառված, «Ազնավուրը» հիմնադրամին հատկացված շենքի, որը մարտի 23-ին կառավարությունը  տրամադրել էր Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի գործունեության համար։ Շենքի փոխանցման հետ մեկտեղ, թանգարանին է հանձնվել նաև դրա պահպանման ծախսերը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter