HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Տիգրան Ուրիխանյանը՝ «1000 դրամներ»-ի փոխհատուցման խորհրդի անդամ

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կնշանակվի «Հայաստանի  Հանրապետության  պաշտպանության  ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Որոշման այս նախագիծը գործադիրի այսօրվա նիստին հաստատվեց կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանի առաջարկով։

Ըստ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի՝ կառավարությունը նշանակում է հիմնադրամի խորհրդի ինն անդամներից երեքին, երկուսին՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանին, փետրվարի 16-ին կառավարութունը արդեն նշանակել էր, իսկ երրորդ անդամին՝ Տիգրան Ուրիխանյանին, գործադիրը այսօր լիազորեց։

Որոշման նախագիծը ներկայացվել է արդարադատության, ֆինանսների և պաշտպանության նախարարություններին, որոնց կողմից դիտողություններ և առաջարկություններ չեն եղել։

Հունվարի 1-ից մինչ օրս զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հավաքագրել է ավելի քան 1,9 միլիարդ դրամ կամ 3,9 միլիոն դոլարից ավելի։ Մինչ օրս այս գումարից տրվել է 13 զոհված զինծառայողի ապահովագրական հատուցում՝ 133 միլիոն դրամով։ Իսկ մինչ մայիսի 25-ը կատարված փոխհատուցումներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter