HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դավիթ Հարությունյան. «Մենք շտապելու ենք դանդաղ»

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության նիստից հետո` լրագրողների հետ հանդիպմանը, անդրադարձավ նաև կոռուպցիայի կանխարգելման դեմ պայքարին։

Նախարարը նշեց, որ թե´ դատական  համակարգում, թե´ պետական այլ կառույցներում կոռուպցիոն գործընթացներ կարող են լինել, սակայն կարևորն այն է, որ վերացվեն դրանց հիմքերը, իսկ եթե կոռուպցիոն դեպքեր լինեն, դրանք անպայման բացահայտվեն և պատժվեն։

 «Քայլերը, որոնք ձեռնարկվում են ներկայումս՝ սկսած ապօրինի հարստացումից, սկսած կանխիկ շրջանառությունը որոշակի կատեգորիայի պաշտոնատար անձանց համար սահմանափակելուց և արգելելուց, վերջացրած այն փոփոխություններով,  որ վերջերս ներկայացրեց Արփինե Հովհաննիսյանը արդեն ազգային ժողովում, սրանք կոչված են կանխարգելիչ գործողություններին»,-ասաց Հարությունյանը։

Նախարարը չթաքցրեց, որ դատական համակարգում բազում խնդիրներ կան, մասնավորապես՝ արդյունավետության, արհեստավարժության, ժամանակատարության, դատական գործընթացի մատչելիության, իրավական օգնության հետ կապված։

Նախարարի փոխանցմամբ՝ քրեակատարողական հիմնարկներում բարեփոխումների համար լուրջ քայլեր կատարվելու են, սակայն մեկ օրվա մեջ փոփոխություն բերող քայլեր չեն արվի, հավաստում է, որ բավարար փորձ ունի հասկանալու, թե ինչպես են կտրուկ քայլերը, կտրուկ ավարտվում՝ երբեմն չհասնելով այն արդյունքին, որին պետք է հասներ.«Մենք շտապելու ենք դանդաղ, բայց  վստահաբար համոզված կարող եք լինել, ունենք շատ հստակ ձևակերպված խնդիրներ, որոնք հիմա փորձում ենք լրամշակել, վերջնական տեսքի բերել և քայլ առ քայլ, առանց կանգ առնելու, գնալու ենք առաջ և յուրաքանչյուր ամիս ունենալու ենք մի նոր քայլ` կատարած յուրաքանչյուր ոլորտում»,-խոստացավ արդարադատության նախարարը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter