HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երկիր Ծիրանի» խմբակցությունը Տարոն Մարգարյանի դեմ դատական գործընթաց կնախաձեռնի

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության լրատվական ծառայությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ դատական գործընթաց նախաձեռնելու վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք նույնությամբ.

«2017 թվականի հունիսի 12-ին Երեւանում հորդառատ անձրեւի պատճառով խափանվել էր մայրաքաղաքի ճանապարհային երթեւեկությունը: Երեւանի գլխավոր՝ Մաշտոցի պողոտան կաթվածահար էր եղել: Փակ շուկայի հարեւանությամբ գտնվող թունելը դարձել էր անանցանելի: Թունելում  արգելափակված ավտոբուսից եւ մեքենաներից բարեբախտաբար հնարավոր է եղել տարհանել ուղեւորներին։ Երեւանի Լենինգարդյան փողոցում ջրհեղեղի հետեւանքով նույնպես մեքենաները արգելափակվել էին: Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանում տեղի էր ունեցել հենապատի փլուզում, որի հետեւանքով վնասվել էր միայն ավտոմեքենա, ուղեւորները բարեբախտաբար չէին տուժել:

Այս փաստերը եւս մեկ անգամ ընդգծում են, որ Երեւանում ջրահեռացման համակարգեր գոյություն չունեն: Արտակարգ իրավիճակի դեպքում հորդառատ անձրեւը կարող է պատճառ դառնալ ոչ միայն ավտոմեքենաների արգելափակման, շենքերի և շինությունների, գույքի վնասման, այլ նաեւ մարդկային զոհերի:

Անձրեւատարերի ոչ բավարար լինելը, առկա ջրահեռացման համակարգի ոչ պատշաճ շահագործումը` աղտոտված (խցանված) լինելը, ճարտարապետա-շինարարական նորմերի կոպիտ խախտումներով Երեւանի կառուցապատումը հանգեցրել է ջրահեռացման համակարգերի բացակայության` ջրահեռացման համատարած խափանման:

2007 թվականից առ այսօր շուրջ 100 միլիոն եվրոյի վարկ է տրամադրվել Երեւանում ջրային տնտեսության ոլորտը բարելավելու համար (ջրամատակարարման և ջրահեռացման):

Երեւանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությանն է փոխանցել Երեւանում աղբահանության եւ սանիտարական մաքրման գործառույթների (աշխատանքների) իրականացումը:

Երեւանի քաղաքապետարանի «Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը, որն իր գործունեությունն է իրականացնում «Վեոլիա» ընկերության հետ, վարձակալության պայմանագրի համաձայն պատասխանատու է Երեւանում ջրամատակարարման եւ ջրահեռացման գործառույթների (աշխատանքների) իրականացման համար:

Երեւանի քաղաքապետարանում եւ 12 վարչական շրջաններում միաժամանակ գործում են` կոմունալ տնտեսության, ճարտարապետության եւ քաղաքաշինության, շինարարության եւ բարեկարգման, քաղաքաշինության եւ հողի վերահսկողության, վերահսկողության եւ բնապահպանության վարչություններ: Այս վարչական մարմինների գործունեությունը ղեկավարում է Տարոն Մարգարյանը: Տարոն Մարգարյանի կողմից թույլ տրված ապօրինությունների` տարիներ շարունակ անգործության, հանրային գումարների յուրացման եւ այլ անօրինականությունների հետեւանքով արձանագրվել է՝ Երեւանում ջրահեռացման համակարգերի բացակայություն: Երեւանի քաղաքապետը եւ քաղաքապետի թվով չորս տեղակալները՝ իրենց լիազորությունների ու պարտականությունների շրջանակում ունեալով համապատասխան վարչակազմ եւ միջոցներ, չեն ապահովել հորդառատ անձրեւից առաջացող ջրային հոսքի անխափան հեռացումը, ինչը 2017 թվականի հունիսի 12-ին Երեւանում հանգեցրել է ջրհեղեղի, որից տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:

Հաշվի առնելով, որ բազմաթիվ երեւանցիներ տուժել են Երեւանի քաղաքային իշխանությունների հանցավոր անգործությունից` նրանց պատճառվել է էական վնաս, եւ հաշվի առնելով, որ հորդառատ անձրևները կարող են կրկնվել ու տեւել մի քանի օր, ինչը կարող է պատճառ դառնալ նաեւ անդառնալի վնասների ու կորուստների, Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը պատրաստակամություն է հայտնում նախաձեռնել դատական գործընթաց Երեւանի քաղաքային  իշխանության անունից հանդես եկող Տարոն Մարգարյանի անօրինական գործունեության դեմ»:

Լուսանկարը` Սևակ Գրիգորյանի / «Ֆեյսբուք»

Մեկնաբանություններ (4)

Մարտիկ
Տարոն սիրուն չի
Vahe
It's about time someone took action, last time I visited Yerevan, lovely as it was, I wasn't blind to the dirty and smelly canals !
Pierre
Good news...The municipality is responsible for this! Sue the bastards!
Gabriel Armas-Cardona
For Armenia being the land of chess, some of its actors couldn't act in a less strategic manner. Maybe this english-language summary doesn't explain the lawsuit well enough, but it sounds like Yerkir Tsirani is just going to make a big bluster and throw every accusation they can at them. That's like charging all your Chess pieces at your enemy with no strategy in mind. It doesn't work in chess and it won't work in a lawsuit.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter