HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը նոր տնօրեն ունի

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատն արդեն նոր տնօրեն ունի։ Այսօր կայացած մրցույթում Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի պաշտոնում մրցույթային հանձնաժողովը որոշել է հաղթող ճանաչել Վահան Զուրաբյանին, ով մարտի 14-ից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր, իսկ նախկինում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հանգրվան» ՊՈԱԿ-ի տնօրենը։ Այս մասին «Հետք»-ին հայտնեցին նախարարությունից։

Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 3 թեկնածու, սակայն մասնակցել են երկուսը։ Հաղթող է ճանաչվել այն թեկնածուն, ով հավաքել է մրցույթային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայները:

Մինչ Զուրաբյանի՝ տնօրենի պաշտոնում ընտրվելը, տուն-ինտերնատի տնօրենը Արթուր Մարկոսյանն էր։ Արդյո՞ք Մարկոսյանն այսօր կայացած մրցույթում առաջադրվել էր որպես տնօրենի թեկնածու, թե ոչ` չենք կարող ասել, քանի որ, ինչպես պարզաբանեցին նախարարությունից, տեղեկությունը համարվում է անձնական տվյալ, այդ իսկ պատճառով չենք կարող նաև տեղեկանալ, թե ով է եղել տնօրենի պաշտոնի համար պայքարող մյուս թեկնածուն։

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ և տուն-ինտերնատում խնամք ստացող տարեցներ Մարկոսյանին մեղադրեցին կառույցը վատ կառավարելու, տարեցների խնամքը ոչ պատշաճ կազմակերպելու մեջ։ Նախարարությունը ինտերնատում կատարվածի, բացթողումների և խնդիրների մասին հայտարարությամբ և պարզաբանումներով հանդես կգա վաղը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter