HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի և Խաչիկ Գիչյանի պահման պայմանների մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգի և a1plus.am կայքում հրապարակված հայտարարության առիթով պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

ՄԻՊ աշխատակազմը տեղեկացնում է, որ այցի ընթացքում պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել կալանավորված անձանց հետ, մանրամասն ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման հարցերը:

Ազատությունից զրկված անձանց բարձրացրած իրավունքների ապահովման և բժշկական օգնություն տրամադրելու հարցերը աշխատանքային կարգով անմիջապես քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, և կստանան համապատասխան լուծում:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացված խնդիրները սահմանված կարգով ամփոփվում են՝ ՀՀ արդարադատության նախարարություն համապատասխան գրություն ուղարկելու նպատակով»,- գրված է ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter