HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարունակվում են հանրային քննարկումները «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի շուրջ

Հունիսի 15-ին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է երիտասարդական մի շարք կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Պաշտպանության նախարարը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Զինված ուժերի համալրման նոր ծրագրերի պայմանները, մանրամասներն ու առանձնահատկությունները: Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ առաջարկվող զինվորական ծառայության նոր տեսակները չեն ենթադրում նախկին ձևի վերացում կամ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի փոփոխություն: Պաշտպանության նախարարությունը ընտրության հնարավորություն է տալիս այն երիտասարդներին, ովքեր զորակոչվելու են ազգային բանակ: Երկու ծրագրերի մասնակից դառնալու դեպքում էլ պետությունը բանակ զորակոչված երիտասարդներին հատկացնելու է ֆինանսական ու սոցիալական փոխհատուցման շոշափելի փաթեթ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաև նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների անդամների հարցերին, ծանոթացել նրանց առաջարկներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter