HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է երեխաների հիվանդանոցային բուժօգնության որակը

Առողջապահության նախարարության և  Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական գրասենյակի միջև կնքված 2016-2017թթ. համագործակցության երկամյա համաձայնագրի միջոցառումների շրջանակում մեկնարկել է «Երեխաների հիվանդանոցային բուժօգնության որակի բարելավումը Հայաստանում» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցել են ԱՀԿ եվրոպական գրասենյակի ներկայացուցիչ Այգյուլ Կուտտումուրատովան, միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, Երևանի և  մարզերի մանկական հիվանդանոցային ծառայությունների բուժաշխատողներ: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Ներկայացվել են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում այդ ուղղությամբ զարգացումները, Հայաստանում առկա իրավիճակը, մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման ազգային ռազմավարության ներդրման ընթացիկ խնդիրները հիվանդանոցային մակարդակում: Չորս մարզային հիվանդանոցի (Աբովյան, Իջևան, Արթիկ, Վանաձոր) զեկուցողները ներկայացրել են, թե երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ուղեցույցների («Գրպանի տեղեկատուի») ներդրման շրջանակներում ինչ բարելավումներ են իրականացվել իրենց բժշկական կենտրոններում և ինչ խոչընդոտներ կան:

Աշխատաժողովում քննարկվել են մեր երկրում երեխաների հիվանդանոցային բուժօգնության որակի բարելավման հետագա զարգացումներին ուղղված անելիքները:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter