HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Մխիթարյանը նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր

Նախագահի հունիսի 1-ի հրամանագրով Նաիրա Մխիթարյանը նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Դատական դեպարտամենտը տեղեկացնում է, որ այսօր վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել Նաիրա Մխիթարյանին:

«Վճռաբեկ դատարանի նախագահը բարձր է գնահատել նորանշանակ դատավորի մասնագիտական որակներն ու պատրաստվածությունը և հույս հայտնել, որ նա մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով կստանձնի դատավորի բարձր կոչումը և իր գիտելիքներն ու հմտությունները կներդնի արդարադատություն իրականացնելու կարևոր գործում:

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում անցկացրել է նաև աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում մասնավորապես անդրադարձել է կոռուպցիոն և հակաօրինական դրսևորումներին: Վճռաբեկ դատարանի նախագահն անթույլատրելի է համարել ցանկացած նման երևույթ դատական համակարգում և նշել, որ դատական իշխանության յուրաքանչյուր ներկայացուցիչ պատասխանատու է և պիտի ջանք չխնայի դատական համակարգում կոռուպցիոն դրսևորումներն իսպառ բացառելու կարևորագույն գործում»,- գրված է դեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter