ՈՒրբաթ, 15 դեկտեմբերի

«Հոգատարությունը սկսվում է քեզանից». սոցիալական արշավ «Սանիթեքի» կողմից



Հունիսի 17-ի՝ աղբահանության ոլորտում աշխատողների միջազգային օրվա առիթով «Սանիթեք» ընկերությունը նախաձեռնել է սոցիալական արշավ՝ «Հոգատարությունը սկսվում է քեզանից» կարգախոսի ներքո։ Արշավի նպատակն է ընդգծել, որ մաքուր միջավայր ունենալու համար պատասխանատու են բոլորը, իսկ գետնին նետված աղբն անտարբերության դրսևորում է, որքան էլ այն մաքրվի համապատասխան աշխատակիցների կողմից։

Ընկերությունը տեղեկացնում է, որ սոցիալական արշավի շրջանակում «Սանիթեք» ընկերության աշխատակիցները, ինչպես նաև տարբեր համալսարանների ուսանողներն ու պարզապես Երևան քաղաքի բնակիչները և մայրաքաղաքի հյուրերը լուսանկարվել են պաստառներով, որոնց վրա գրված են շրջակայքը մաքուր պահելու հարցում բոլորի մասնակցության կարևորության մասին մտքեր։ «Մաքուր միջավայրը ստեղծում ենք մենք՝ այդ միջավայրում ապրող մարդիկ», «Մաքուր և կանաչ ավելի հետաքրքիր է», «Հոգատարությունը շրջակա միջավայրի հանդեպ տարածվում է աննախադեպ արագությամբ». այսպիսի կոչերով սոցիալական ակցիայի մասնակիցները դիմում են մարդկանց։

Ընկերությունը նշում է, որ «Սանիթեք» ընկերությունը պարբերաբար հանդես է գալիս սոցիալական նախաձեռնություններով, որոնց նպատակն է ընդգծել, որ սանիտարական մաքրման և աղբահանության ոլորտում չափազանց կարևոր է մարդկանց մասնակցությունը՝ լինի դա ընկերության աշխատակիցը, թե քաղաքի բնակիչը։ Երբ բոլորը կրում են պատասխանատվության իրենց բաժինը, արդյունքը գոհացուցիչ է։

Ընկերությունը հավելում է, որ վերջերս «Սանիթեք» ընկերությունը տարածել էր նաև սոցիալական հոլովակ այն մասին, որ ցանկացած աշխատանքի, այդ թվում նաև աղբահանության ծառայության հետնաբեմում կանգնած են մարդիկ ու մարդկային պատմություններ, իսկ «Սանիթեքը» մարդիկ են և ոչ՝ մեքենաներ։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ