HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանին երեք զինվոր է զոհվել

Հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը  ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Մեկնաբանություններ (6)

Վարազ Սյունի
Ախր այսպես մինչև ե՞րբ: ՀՀ իշխանությունների համար հայ զինվորի կյանքը արժեք չունի՞: Նստած ու՞մ եք սպասում: Անցեք գործողությա՛ն ու դադարեցրեք այս սպանդը: Հայկական բանակը դարձել է սոցիալապես անապահով ընտանիքների զավակների մսաղաց: ՀՀ բանակի հրամանատարությունը (թաղման բյուրոյի նման) միայն «ցավակցություններ» է հայտնում ու երբեմն թաղումների մասնակցում: Ամեն օր հայկական բնակավայրեր են ռմբակոծվում ու համարյա ամեն օր հայ զինվոր է զոհվում սահմանին: Իրենց դղյակնե՞րը պիտի ռմբակոծեն,որ ՀՀ իշխանությունների համար սա «լայնամաշտաբ պատերազմ» կոչվի:Ի՞նչ եղավ ՀՀ-ԼՂՀ անվտանգության փոխօգնության միջպետակա՛ն պայմանագիրը:
Roland
Քանի որ այս կառավարության է վարում դիվանագիտությունը, մեր զինվորները իրենց Կյանքով են վճարելու:
Վարազ Սյունի
ՀՀ իշխանությունները չեն անցնում Ադրբեջանի դեմ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ռազմական պատժիչ գործողությունների,որովհետև վախենում են հանկարծ իրադրությունը դուրս գա իրե՛նց վերահսկողությունից ու իշխանությունը կորցնեն: Սա է ՀՀ իշխանությունների հիմնական վախը: Այսինքն՝ իրենք նախընտրում են իրենց իշխանությունը չվտանգելու տարբերակը՝ անկախ շարունակվող մարդկային ու նյութական կորուստների: ՀՀ իշխանություններն ու հայկական բանակի հրամանատարությունն Ադրբեջանի ամեն ագրեսիայից հետո ասում են,որ՝ «հայկական կողմը պատժել է Ադրբեջանին՝ ագրեսիայի համար»: Եթե այդպես է, ապա ինչպե՞ս է կարողանում Ադրբեջանը կրկին ու կրկին նույնն անել: Փաստորեն ՀՀ իշխանություններն ու հայկական բանակի հրամանատարությունը PR է անում՝ մարդկանց արդար զայրույթը մեղմելու համար:
Fuad
Жалко ребят из малоимущих семей. Политики решают свои проблемы, историки защищают свои диссертации, а гибнут простые ребята.
ani
i cry to God to stop this satanic horror and pray for these poor,poor families, especially these 3 mothers PS: I also lost a son (23)...
Սվետլանա Գալստյան
Ամեն ինչ փոխկապակցված է Եթե չլինեին դղյակները, ամուր կլինեին սահմանները։ Արկու տիրոջ ծառա չի լինում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter