HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանին զինվոր է զոհվել

Երեկ հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսելով կորստյան ծանր վիշտը, իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին և հավաստիացնում, որ միջազգային համապատասխան կազմակերպությունների անհասցե հայտարարություններից ոգևորված հակառակորդի դարանակալ գործողությունների պատասխանը լինելու է թիրախային և անհամարժեք:

Մեկնաբանություններ (1)

ԿԱՐԵւՈՐ
Խոր ցավակցություն ու համբերություն մեր պատանի հերոսների ծնողներին: Սա ցույց է տալիս որ երբեք չի կարելի ինքնավստահ ու անհոգ լինել եւ թերագնահատել հակառակորդին: Մի կարեւոր նկատառում. երեկ ,,զինվորական փորձագետի,, առաջարկ լսվեց՝ հարվածի ենթարկել բնակավայրերը (որպիսզի ազդեցություն լինի ու իրենք դադարեցնեն տեռորը:) Սակայն դա հայտարարելով չի արվում (միջազգ. հոդվծ) այլ միայն ,,ստիպված,, (որովհետեւ տեռորիստներն այնտեղ են լինում)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter