HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հրազդանում 57-ամյա կին ընկել էր ջրանցքը

Այսօր առավոտյան Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի գազալցակայանի մոտակայքում 57-ամյա կին է ընկել ջրանցքը։

Ինչպես «Հետք»-ին հայտնեցին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր մեկնած փրկարարները ջրանցքից դուրս են բերել միջին տարիքի կնոջ և տեղափոխել «Հրազդան»-ի բժշկական կենտրոն։ Նախարարությունը տեղյակ չէ, թե կինն ինչպես է հայտնվել ջրանցքում։

«Հրազդան»-ի բժշկական կենտրոնից հավելեցին, որ կնոջ առողջական վիճակը բավարար է, գիտակցությունը տեղն է, ջրանցքում գտնվելու պատճառով սառել էր։ Հիվանդանոցում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, հեղուկներ է ընդունել և քիչ հետո դուրս կգրվի։

Վերջին շրջանում նման պատահարներ հաճախ են լինում, օրեր առաջ էլ կրկին մարդ էր ընկել ջրանցքը, ում, մինչ փրկարարների տեղ հասնելը, քաղաքացիները դուրս էին բերել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter