HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապրիլյան պատերազմի մասնակից հաշմանդամ զինվորականին «գինու խցան» են տվել օրթոպեդիկ կոշիկի փոխարեն

«Հետք»-ին դիմել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Ալբերտ Մարտոյանը՝ ներկայացնելով ՊՆ-ի հետ ավելի քան մեկ տարի ձգվող իր խնդիրները: 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծում մարտական հերթապահության ժամանակ ցրտահարված և երկու ոտնաթաթերը կորցրած պայմանագրային զինծառայողին ՊՆ-ի միջոցներով պլաստիկ վիրահատություն է կատարվել, սակայն բժիշկներն այն կիսատ են թողել՝ կատարելով միայն կրունկի վիրահատություն, իսկ ոտնաթաթերը պարզապես հեռացրել են:

Բժշկական եզրակացությամբ՝  Ալբերտ Մարտոյանին պետք է տրամադրվեին օրթոպեդիկ կոշիկներ և փոխարինող սիլիկոնե ոտնաթաթեր, սակայն տրամադրվել են գինու խցանի նյութից պատրաստված երկու անհասկանալի իրեր:

Ըստ զինծառայողի՝ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները նրա բողոքներին արհամարհանքով են արձագանքել՝ հրաժարվելով  նաև օրենքով հասանելիք նրա բնակարանի հարցով զբաղվելուց։

Զինծառայության ժամանակ անաշխատունակ դարձած Մարտոյանն ունի բնակարանի խնդիր, չի կարողանում կատարել վարկային պարտավորությունները, նույնիսկ չի կարողանում նորմալ տեղաշարժվել՝ նշելով, որ պաշտպանության և առողջապահության նախարարություններն իրար վրա են գցում նվազագույն պայմանները հոգալու իրենց պարտականությունները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter