HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Իտալիայի դեսպանին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում հայ-իտալական համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները 2015թ.-ին Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի միջև քաղաքացիական պաշտպանության բնագավառում համագործակցության և արտակարգ իրավիճակներում աջակցության մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:

Նախատեսվում է երկու երկրների տարածքում տեղի ունեցած բնական և տեխնածին աղետների կանխատեսման, կանխարգելման, նվազեցման բնագավառում երկկողմանի համագործակցության ապահովում, ինչը ներառում է  գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակում, սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված ռազմավարության և մեթոդների մշակում, փորձագետների աշխատանքների արդյունքների փոխանակում և փորձագետների փոխայցելություններ:

ԱԻ նախարարն ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության լայն հնարավորությունները քաղաքացիական պաշտպանության ոլորտում՝ շեշտելով, որ Իտալիայի մեծ փորձը առաջին բժշկական օգնության և հոգեբանական օգնության կազմակերպման հարցում կարող է բավական օգտակար լինել Հայաստանում քաղպաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին:

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Իտալական Կարմիր խաչի հետ հնարավոր համագործակցության շուրջ:

Իր խոսքում նախարար Տոնոյանը կարևորել է Իտալիայի դերակատարումը նաև որպես միջնորդ արտակարգ իրավիճակների ոլորտում Հայաստանի և եվրոպական այլ երկրների միջև համագործակցության ակտիվացման գործընթացում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter