HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են միջազգային բեռնափոխադրումներին առնչվող խնդիրներ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտնում է, որ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ընդունել է հայաստանյան բեռնափոխադրող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների՝ Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանի գլխավորությամբ։

Հանդիպման նպատակը բեռնափոխադրումները, մասնավորապես, մրգի արտահանումը արտակարգ ռեժիմով կազմակերպելու ընթացքում առաջացող խնդիրները բարձրաձայնելն ու հնարավոր լուծումներ առաջարկելն էր:

Նախարարին ներկայացվել են միջազգային բեռնափոխադրումների գործընթացում ի հայտ եկող խոչընդոտները: Բեռնափոխադրողները նախարարին  խնդրել են վերանայել դեպի երրորդ երկիր թույլտվությունների քանակը, հնարավորության սահմաններում այն ավելացնել, կարգավորել մեքենաներին տրվող սանիտարական անձնագրերի ստացման գործընթացը, դիտարկել վտանգավոր համարվող բեռների փոխադրման համար միջազգային համաձայնագրին միանալու հնարավորությունը:

Վահան Մարտիրոսյանը լսել է բարձրացված խնդիրները, պատասխանեց բեռնափոխադրողներին հուզող հարցերին։ Նա ընդգծել է, որ համաձայնագրին միանալու հարցն արդեն ՀՀ ԱԺ օրակարգում է: Ինչ վերաբերում է բարձրացված մյուս խնդիրներին, ապա նախարարը  խոստացավ օրենքի շրջանակներում միջոցներ ձեռնարկել դրանք լուծելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև գերծանրաբեռնված մեքենաների խնդրին։ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ դա է ճանապարհների ժամանակից շուտ քանդվելու հիմնական պատճառներից մեկը, և հորդորեց պահպանել բեռների համար սահմանված քաշը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter