HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոնիտորինգ է իրականացվում բժշկական բուհերում

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)  մեկնարկել է մոնիտորինգային այցերը Հայաստանում  բժշկական կրթություն մատուցող այն բուհերը, որոնք դեռևս ինստիտուցիոնալ հավատարմագրում չեն անցել։ Համաձայն ՈԱԱԿ-ի հաղորդագրության, նպատակն է ծանոթանալ տվյալ բուհերում իրականացվող որակի ապահովման գործընթացներին և անհրաժեշտության դեպքում  աջակցել պատրաստվելու ինստիտուցիոնալ հավատարմագրմանը։ 

ՈԱԱԿ մասնագետներն առաջին այցն իրականացրեցին Հայկական բժշկական ինստիտուտ, որտեղ հանդիպում ունեցան ուսումնական հաստատության ռեկտոր Լևոն Ասատրյանի հետ։ Ռոկտորը տեղեկացրեց, որ Հայկական բժշկական ինստիտուտը պլանավորում է ընթացիկ տարվա վերջում դիմել ինստիտուցիոնալ հավատարմագրման։ Քննարկվեցին  բժշկական կրթության կազմակերպման և կառավարման առանձնահատկությունները, բուհում առկա իրավիճակն ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման տասը չափանիշների։ Անդրադարձ կատարվեց նաև ծրագրային հավատարմագրման անհրաժեշտությանը բժշկական մասնագիտությունների համար։

ՈԱԱԿ մասնագետները հանդիպում-քննարկումներ ունեցան նաև բուհի պրոռեկտորների, որակի ապահովման կենտրոնի աշխատակիցների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի հետ, իրականացրեցին փաստաթղթերի ուսումնասիրություն։

Առաջիկայում  ՈԱԱԿ-ը մոնիտորինգային այցեր կիրականացնի նաև Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան, Ավանդական բժշկության համալսարան, Երևանի «Հայբուսակ» համալսարան, Երևանի Մենեջմենթի համալսարան և այլն։

Նշենք, որ բժշկական կրթություն մատուցող բուհերից ներկայումս ինստիտուցիոնալ հավատարմագրում ունի միայն Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter