HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Լոքյանն այցելել է Շիրակի մարզի խոշորացված համայնքներ

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունիսի 19-ին աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում:  Շիրակի մարզպետի տեղակալ  Սեյրան Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է մարզի մի շարք խոշորացված համայնքներ, ծանոթացել ընթացիկ իրավիճակին, անցկացրել խորհրդակցություններ: Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:   

Ամասիա համայնքում նախարարին տեղեկացրել են,  որ Ողջի բնակավայրում կարգավորվել է լուսավորության խնդիրը` ավելացվել է 12 ցերեկային լուսավորության կետ: Այնուհետև Դ. Լոքյանը եղել է համայնքային կենտրոնում, զրուցել բնակիչների հետ,  այցելել «Բանդիվան կաթ» ՍՊԸ, որտեղ նրան ներկայացրել են  ընկերության աշխատանքները: «Բանդիվան կաթը» 2007 թվականից զբաղվում է կաթի վերամշակմամբ, արտադրում է կարագ, պանիր, կաթնաշոռ: Կաթը մթերում են Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանի  տնտեսություններից: Ընկերության արտադրանքն առաքվում է հանրապետության մի շարք մարզեր, ինչպես նաև Երևան: 

«Բանդիվան կաթ» ընկերության ապխտած պանիրը միակ արտադրատեսակն է, որն արտահանվում է Իսրայելի պետություն:

Ամասիայի գյուղապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ  Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը նախարարին զեկուցել է, որ խոշորացման գործընթացից հետո  Ողջիից-Ամասիա 12 կմ  հատվածը նորոգվել է համայնքային միջոցներով ավազակոպճային  եղանակով, կարգավորվել են մի շարք հարցեր: Մարզի Արփի խոշորացված համայնքում նախարարը ծանոթացել համայնքում սպասարկման նոր կենտրոնի շինաշխատանքների ընթացքին: Նշենք, որ աշխատանքներն իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության  «Համայնքների զարգացումը՝  Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում: Համայնքի  Բերդաշեն կենտրոնում նույնպես տեղի է ունեցել խորհրդակցություն:

Մեկնաբանություններ (2)

minas
Բա այստեղ ինչեր են գրված, այ ծնող .... օրհնածներ! 1. http://hetq.am/arm/news/79744/basenum-patrastvum-en-hanraqvei-ynddem-hamaynqneri-khoshoracman-tsragri.html 2. http://hetq.am/arm/news/79722/hamaynqnery-khoshoracnelu-karavarutyan-anhajoxutyan-himnakan-pattchary-pahanjy-nerqevum-chi-dzevavorvel.html 3. http://hetq.am/arm/news/79646/aqorium-khoshoracumic-heto-vnasic-baci-ogut-chen-spasum.html
Միթե բոլորը ,,գիքոր,, են?
Այսինքն խոշորացման հետ կապված ,,լյոխ լյավա քինում,,! Թե որ այդպես է ինչու հարեւան Բասենում ու այլ գյուղերում ոտքի են կանգնել ու հակառակվել այդ ,,ազգաշինիչ,, ծրագրին? Նույնը Սյունիքում է, նույնը Լոռիում է, Տավուշում է, ուր արդեն խոշորացման համը տեսել են: Իսկ մարզպետով, նախար - խոհարարով պնդում են թե ,,լյավա,, - ժողովուրդն ուրախ, երջանիկ է՝ խոշորացման բարիքներով! Պարոններ, ամոթ է օրը ցերեկով սեւին սպիտակ ասեք, միթե բոլորը ,,գիքոր,, են: Երեւի դրա համար է հեղինակն ամաչել հոդվածի տակը (կամ գլխին) անունը գրել ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter