HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՌԴ ֆինանսավորմամբ կվերակառուցվի և կվերազինվի ՍԱՊԾ ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնը

Աշխատանքային այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը՝ Ծառայության պետի տեղակալ Նիոլայ Վլասովի գլխավորությամբ: Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի հետ հունիսի 19-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում  քննարկվել է ՍԱՊԾ կազմում գտնվող՝ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակառուցման և վերազինման  հարցը:

ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվել է տեխնիկական և ֆինանսական աջակցության համաձայնագիր, որով նախատեսվում է գիտական այս կենտրոնի շինարարական աշխատանքներին ուղղել ինչպես ֆինանսական միջոցներ, այնպես էլ ցուցաբերել տեխնիկական աջակցություն՝ ժամանակակից պահանջներին համահունչ գործունեություն ծավալելու նպատակով:

Այցի շրջանակներում քննարկվել է կենտրոնի վերակառուցման և վերազինման տեխնիկական առաջադրանքը, նախնական համաձայնություն է ձեռք բերվել նախագծման աշխատանքների և լաբորատոր կարողությունների հզորացման վերաբերյալ՝ ստորագրելով այդ մասին արձանագրություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սննդամթերքի անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ուղղությունները, ինչպես նաև  ԵԱՏՄ միասնական պահանջների շրջանակներում արտահանման ու ներմուծման ընթացակարգերը հնարավորինս  պարզեցնելու հնարավորությունները: Քննարկման արդյունքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն վերամշակված մսամթերք արտահանելու  մասին արձանագրություն: Այս մասին տեղեկացնում է ՍԱՊԾ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter