HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսական ակտիվությունը հունվար-մայիսին 6.4%-ով աճել է

Այս տարվա հունվար-մայիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), 2016-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, 6.4%-ով աճել է։ Այս մասին տեղեկանում  ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական հրապարակումից։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Հունվար-ապրիլին աճը կազմել էր 5.7%, ինչը ցույց է տալիս, որ հունվար-մայիսի կտրվածքով աճի տեմպն արագացել է։ Դրան նպաստել է մայիսին գրանցված ակտիվությունը. միայն այդ ամիս, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ՏԱՑ-ն աճել է 8.9%-ով։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ մայիսին ևս գյուղատնտեսության և շինարարության ծավալները շարունակել են նվազել։ Իսկ աճն ապահովել են արդյունաբերությունը, ծառայությունների ոլորտն ու առևտրաշրջանառությունը։ Արդյունքում տարվա առաջին հինգ ամիսների կտրվածքով ունենք հետևյալ պատկերը.

Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 625 մլրդ դրամ, որը 2016թ.-ի հունվար-մայիսի համեմատ, աճել է 14.4%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրությունը՝  176.6 մլրդ դրամ, անկումը՝ 3.5%, շինարարությունը՝  78.6 մլրդ դրամ, անկումը՝ 12.1%, առևտրաշրջանառությունը՝ 894.5 մլրդ դրամ, աճը՝ 12.8%, ծառայությունների ծավալը՝ 524.7 մլրդ դրամ, աճը՝ 11%։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter