HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ՍԱՊԾ-ն դիտարկումներ է սկսել «Սլավ Գրուպ» ընկերությունում

Օրերես «Հետք»-ը հոդված էր հրապարակել այն մասին, որ ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Սլավ Գրուպ» ընկերությունը շուկայում վաճառում է մանկական կերեր՝ մակնշման խախտումներով:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը հայտնեց, որ «Հետք»-ի հրապարակումից հետո «Սլավ Գրուպ» ընկերությունում դիտարկումներ են սկսվել:

«Այս ընկերությունում խախտումներ եղել են, երևի հիշում եք մակնշման խախտում կար նաև մի քանի ամիս առաջ: Այժմ դիտարկում է բացվել, արդյունքներն ամփոփվեն, ես տեղյակ կպահեմ»,-ասաց նա:

Ըստ Ն. Առաքելյանի՝ դիտարկումները սկսվել են երեկ առավոտյան և կտևեն մոտ 2-3 օր, որից հետո կարելի կլինի պարզել հարցը: Նա նաև նշեց, որ ՍԱՊԾ-ն մինչ այս հրապարակումը ևս դիտարկումներ է իրականացրել այդ ընկերությունում:

Հիշեցնենք, որ նմանատիպ խախտումներ «Սլավ Գրուպ»-ն արել էր դեռևս այս տարվա հունվարին, ինչին մենք ևս անդրադարձել էինք:

Դրանից հետո մենք հարցում էինք ուղարկել ՍԱՊԾ՝ մանկական կերերի մակնշումների վերաբերյալ, որին ի պատասխան մեզ հայտնել էին, որ առանց մակնշման մանկական սնունդ շուկայում չկա, և առաջարկել մեզ հայտնի «ազատ շրջանառվող, առանց հայերեն մակնշման մանկական կերի վերաբերյալ» տրամադրել «գրավոր, լիարժեք և հստակ տեղեկատվություն»:

Մեկնաբանություններ (1)

Standard dialog LLC
Մեկնա Սահմանային հսկողությամբ ներս թողնված բեռը պետք է համապատասխանի ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված բոլոր պահանջներին, ուստի արդեն իսկ ՍԱՊԾ-ն պետք է տիրապետեր մակնշման պահանջների հետ կապված խնդիրներին: Բարեխիղճ տնտեսվարողի կողմից ներկրվող ապրանքատեսակն արդեն իսկ կարող ենք համարել ՍԱՊԾ-ի կողմից կանոնակարգերով սահմանված բոլոր պահանջների համապատասխան: Դիտարկում անցկացնելը կառույցի կողմից ոչ պրոֆեսոնիալ կառավարման արդյունք է:բանությունը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter