HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Մենք այստեղ բնապահպանական ճգնաժամ, բնապահպանական նորմերի խախտում չենք ունենալու»,- վարչապետը` Ամուլսարի ծրագրի մասին

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Շաքե Իսայանը ԱԺ արտահերթ նիստին Կարապետյանին հիշեցրեց կառավարության նախորդ ծրագրի ներկայացման ժամանակ հնչեցրած այս միտքը. «Բնապահպանության ոլորտում մեր խնդիրն է Հայաստան աշխարհի ունիկալ բնության պահպանումը և այն վաղվա սերնդին փոխանցելը»։

Այս դիտարկումից հետո պատգամավորը հետաքրքվեց, թե ինչպիսին է վարչապետի դիրքորոշումը՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապված։ Իսայանը նաև ընդգծեց, որ այս հանքի շահագործումը վնասման ռիսկեր ունի Որոտան և Արփա թունելների համար, այն նաև սպառնալիք է Սևանա լճի համար, բերելու է Վայոց ձորի և Ջերմուկի միջավայրի ոչնչացման։

Մեջբերեց 19 բնապահապանական կազմակերպությունների այն հիմնավորումը, որ այս նախագիծը բնապահապանական հիմնավոր գնահատում չի անցել։ Ապա հետաքրքվեց, թե վարչապետի գնահատմամբ այս ծրագրի իրականացումը չի՞ բերելու հանքարդյունաբերության և զբոսաշրջության ոլորտների բախման։

Վարչապետը կրկին հաստատեց նախորդ նիստին հնչեցրած իր այդ միտքը։ Ապա անդրադարձավ կոմերցիոն շահի և բնապահպանական ոլորների միավորմանը՝ նշելով, որ ողջ աշխարհը առնչվում է այս հարցերին, և աշխարհում հանքարդյունաբերությունը զարգանում է՝ բնապահպանական նորմերը պահպանելով. «Ես կարծում եմ, որ մենք այստեղ բնապահպանական ճգնաժամ, բնապահպանական նորմերի խախտում չենք ունենալու, որովհետև միջազգային էքսպերտների գնահատականներով դա հսկում ենք մենք»։

Վարչապետը նաև շեշտեց, որ ներդրողը իր վրա է վերցրել ոչ միայն բնապահպանական նորմերի կատարման բեռը, նաև քայլեր է ձեռնարկելու, որպեսզի բնապահպանները, ՀԿ-ները, բնակիչները համապաստախան դժգոհություններ, կասկածներ չունենան։

«Ես կարծում եմ, որ մենք ստեղ չլուծվող, բնակչին, մեզ բոլորիս էկոլոգիայի տեսակետից չբավարարող լուծումներ չենք ունենալու»։

Իսկ պատգամավորի այն արձագանքին, որ Ջերմուկի ջրի աղբյուրները հանքի շահագործման արդյունքում աղտոտվելու են, Կարապետյանը խոստացավ ներկայացնել նյութեր, և եթե պատգամավորը բացթողումներ կգտնի, թող իրենց տեղեկացնի։

Մեկնաբանություններ (1)

Լևոն
Ոչ մի անկախ գնահատում չի արել պետությունը այս խնդրի հետ կապված, իսկ պետական փորձաքննության եզրակացության մեջ ոչ մի խոսք չկա իրական անկառավարելի ռիսկերի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter