HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՆ-ն և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը հուշագիր են ստորագրել

Կրթության և գիտության նախարարության և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում ոչ ֆորմալ բնապահպանական կրթության իրականացումը խրախուսելու նպատակով: Հուշագիրն ստորագրել են նախարար Լևոն Մկրտչյանը և հիմնադրամի տնօրեն Ջինմարի Փափելյանը: Այս մասին տեղեկացնում է կրթության և գիտության նախարարությունը։

Հուշագրի նպատակը, ըստ հաղորդագրության, նպաստել է բնապահպանական կրթության կարևորմանն ու առավել տարածմանը ՀՀ կրթական տիրույթում` հանրակրթական (այդ թվում` նախադպրոցական) և մասնագիտական կրթության համակարգերում:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել մեկտեղել ջանքերը համապատասխան պետական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ մասնակցել բնապահպանական  ոչ ֆորմալ կրթության խթանման համատեղ աշխատանքներին, ինչպես նաև՝  հնարավորության սահմաններում աջակցելը ոչ ֆորմալ բնապահպանական կրթության տարածմանն ու առաջընթացին միտված ծրագրերին և գործողություններին` տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն, նպաստել նշված ոլորտում խնդիրների լուծման հանրայնացմանը և լուսաբանմանը:

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը պարտավորվում է մասնագիտական ներուժն ու մյուս կարողությունները ներդնել ոչ ֆորմալ բնապահպանական կրթության ուղղությունների զարգացմանը, ԿԳՆ-ի և այլ շահագրգիռ կառույցների օժանդակությամբ նպաստել ուսուցիչների և դաստիարակների մասնագիտական առաջխաղացման հնարավորությունների ընդլայնմանը` կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ «Միտք սերմանի´ր, ծառ տնկի´ր» ուսումնական ձեռնարկի և այլ ուսումնական նյութերի հիման վրա:

Ըստ հուշագրի՝ հիմնադրամը աշխատանքներ կիրականացնի նաև քաղաքացիական կրթության  և համապատասխան մեթոդական աջակցություն ապահովելու ուղղությամբ` հանրակրթության՝ նախադպրոցական, տարրական, միջին և ավագ մակարդակներում, ինչպես նաև մասնագիտական կրթության համակարգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter