ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Սյունիքի մարզպետը «Հայանտառին» է դիմել՝ Շուռնուխի ճանապարհին ծառեր հատելու համար



Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից (խոշորացման արդյունքում 2016-ից մտել է Գորիս քաղաքի կազմի մեջ) դեպի Կապան գնացող ճանապարհի եզրին ծառահատումներ են իրականացվել, հատվել են առողջ հաստաբուն ծառեր ու թփեր:

ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, թե «իհարկե, տեսչությունը տեղյակ է այդ հատումներից»:

«Հատատեղը տրված է օրինական, կտրում են, որպեսզի ձմեռը մեքենաները չսղան, արևի ճառագայթները դուրս գան այդ ճանապարհի վրա, որպեսզի խոչընդոտներ չառաջանան».- պատասխանեց Պետրոսյանը:

Հարցին, թե որքան հատատեղ է հատկացվել, քանի ծառ է հատվել, և ուր է տարվում փայտը, բաժնի պետը պատասխանեց, որ դա գիտի «Հայանտառը»:

«Հայատնառի» «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի (ներառում է Գորիսի, Շուռնուխի, Արճվանի անտառպետությունները) տնօրեն Արմեն Իշխանյանն ասաց, որ Գորիսի ճանապարհաշինարարներն են դիմել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին՝ ճանապարհի սպասարկման գոտուն խոչընդոտող ծառերը հատելու համար: Ըստ Ա. Իշխանյանի՝ ծառերը թեքվել են ճանապարհի կողմ, որը ձմռանը սառչում է, վարորդները մեքենաներին շղթաներ են հագցնում Շուռնուխ չհասած, ապա այդ հատվածը հաղթահարելուց հետո շղթաները հանում են: Մարզպետ Հակոբյանը դիմել է «Հայանտառին», վերջինս էլ թույլատրել է Սյունիքի անտառտնտեսությանն այդ հատվածում համատեղ հաշվարկ ու հատումներ անել:

Արմեն Իշխանյանի փոխանցամբ՝ ծառերի հատումից 120-130 խմ վառելափայտ են ստացել: Ասում է, որ այն վաճառելու են բնակիչներին, 1 խմ-ն՝ 9700 դրամով: Աշխատանքներն ավարտելուց հետո, ըստ Իշխանյանի, ծառերի նմանատիպ հատում է սկսելու նաև «Արցախանտառը»՝ պատասխանատվության իր գոտում:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (4)
1. Մ.Վ21:13 - 21 հունիսի, 2017
վերջապես հայանտառ կոչվածը ազատագրվեց մարտուն կոչվածից: Տեսնենք հիմա ինչ վիճակ է լինելու, բացիթող թե խելքը գլխին կառավարում: Պարոն Մանուկյան իմանալով դուք շատ խելքը գլխին մարդ էք, լավ կառավարեք և ազատվեք այդ ապօրինությունները կատարող,և հմտացած շնագայլերից , նաև գումարելիների տեղերը փոխելով գումրը չի փոխվի, լրիվ հիմնովին վերակազմավորեք այդ տարիների բարդակ դարձած կազմակերպությունը: Մի հավատացեք դրանց սապլյակ արարքներին, ձեր հմուտ արհեստավարժ կադրերը բերեք և այդտեղ և մասնաճյուղեր: Այդ տարիների հոշոտած ոհմակը ովքեր անօրինությունների մեջ շաղախված են, անգրագետ, կրթությունից զուրկ դրան նույնպես ուշադրություն դարձրեք, այդ դդումները վերջապես հասկանան, որ անտառ հոշոտելով և իրենց տարիների երազանքները ի կատար ածող հանցագործները չեն կարող հասնել իրենց նպատակին: Մի վստահեք այդ ատամը հանածներին, , փձեր աշխատանքի արդյունքը ակնկալում են բոլորը, և դուք նաև, այլապես նույն վիճակը թողնելով ոչնչի չեք հասնի, պարզապես մարտունին փոխեցին փոխելու համար:
2. Hay12:11 - 22 հունիսի, 2017
Հայաանտառի նորանշանակ տնօրեն պարոն Մանուկյան, որպեսզի իմանաք թե ինչ է իրականում կատարվել և կատարվում, Լալվարի անտառտնտեսություն մասնաճյուղում, Լոռու մարզի, ասենք որ աննկարագրելի զանգվածային ապօրինություններ է կատարվել և կատարվում այդ մասնաճյուղի նամանավանդ Ծաղկաշատի հանդամասում, ձեր իսկ աշխատակիցների կողմից ճշգրիտ պատկերը ներկայացնելը կլինի հավաստի այն ժամանակ, որ այնտեղից հազարից պակաս ծառ չներկայացնեն Ձեզ: Սոսկալի վիճակ է տիրում, , իսկ եթե այդքան ներկայացնեն ուրեմը լիովին վստահեք այդ թվերը ներկայացնողին: Այլապես Ձեզ խաբում են: Անտառտնտեսության տնօրեն Հարություն Ամիրջանյանը 2 տարի առաջ եղել է այդ հանդամասի անտառապետը, հեկտարներով հատելով ապօրինությունները վերջ չտալու սկզբունքով նա դարձավ տնօրեն, հասկանալի է թե ինչ ձևով: Խոշոր կաշառքի: Հիմա այդ հանդամասում իր վաղեմի ընկերն է, ով ևս խոշոր կաշառք տալով իր տնօրեն ընկերոջը դարձավ այդ հանդամասի անտառապետ: Ամբողջ անտառտնտեսությունից միայ այդ մեկ անտառպեոտությունում հազարից ավել ծառ է հատվել: Մնացածը դուք դատեք ինքներտ: Կրկին անգամ կրկնում եմ պակաս ներկայացնելու դեպքում Ձեզ խաբում են: Կարող էք ինքներտ գալ և համոզվել: Այդ ապօրինությունների հեղինակը չի պատժվել երբևէ,
3. hay12:15 - 22 հունիսի, 2017
[22.06.2017 12:13] M A:  Մարտուն  Մաթևոսյանը հրաշալի  ճանաչելով  Հարություն Ամիրջանյանին  իր  այդ  արարքների,կատարած  հանցանքերի  մասին,  ոչինչ  չի  ձեռնարկել  ազատվելու  նման  կադրից,  այլ  ընդհակառակը  գերվելով  կանաչնեչին  տնօրենի  հրաման  է  տալիս:  Այդ  անձնավորութան   մոտ  շանտաժը  գերազանց  վիճակում  է  և  նաև  խաբելը  աննկարագրելի  հրաշալի  է  ստացվում:    Մնացածը  դուք  դատեք  ինքներտ:  Այդ  անտառի  բարիքների  արդյունքում  կնոջը  մի քանի  օր  առաջ  գյուղի  դպրոցի  տնօրենի  պաշտոն  գնեց:  Վերջապես  այդ  ապօրինություն  կատարողը  իր  արժանի  պատիժը  կստանա,  թե  ոչ:  Ազատագրվեք  նման   գլխացավանքներից: Ձեզ  միայն  օգուտ  կբերի  ուրիշ  ոչինչ:Մի  քանի  օր  առաջ  գյուղում    զինվոր  զոհվեց,  գործազուրկ ,  ընտանիքից,  իսկ  իր  որդին  չի  ծառայել  բանակում,  ազատելով  այդ  ազգանվեր  գործից,և   նորից  այդ  անտառը    սպանդի ենթարկելու   շնորհիվ: Ի դեպ 53 հատ ապօրինի հատած ծառերը վերը նշված տնօրենը մեկ գիշերվա ընթացքում հմտորեն կարողացել էր սվաղել,հետքի արձագանքից հետո:
4. Սուսաննա15:46 - 23 հունիսի, 2017
Գոնե 1 մարդու անուն թող գրեն, որ էդ գնով փայտ է գնել կամ կարող է գնել
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ