HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դավիթ Հովհաննիսյանն ազատ արձակվեց

Քիչ առաջ «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։

Այս մասին «Հետք»-ին հայտնեց նրա փաստաբան Հովիկ Արսենյանը։ Հովհաննիսյանին կալանքից ազատ արձակելու որոշում կայացրել է Վերաքննիչ դատարանը։ «Վերաքննիչ բողոք էի ներկայացարել, որ այլընտրանքային խափանման միջոցով փոխարինվեր կալանավորումը։ Դատարանը այն թույլատրելի համարեց, բավարարեց իմ բողոքը և կիրառեց այլընտրանքային խափանման միջոց», - նշեց Արսենյանը։

Փաստաբանը չի թաքցնում, որ սպասում էր դատարանի այս որոշմանը։ «Էլ տեղ չկար», - կատակեց Արսենյանը։

Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանը նախորդ տարվա հուլիսի 30-ին իր բնակարանից բերման էր ենթարկվել, այսուհետ քննչական կոմիտեում ձերբակալվել: Նրան մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, մասնավորապես՝ Սարի թաղի անկարգություններին մասնակցելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter