HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյուղապետին սպառնացել են, նա էլ հրաժարական է տվել

Երեկ երեկոյան Սյունիքի մարզպետարանում հրաժարականի դիմում է ներկայացրել Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը: Նա հրաժարվելու է նաեւ ՀՀԿ-ին անդամակցելուց: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց հենց Ռաֆիկ Աթայանը:

Գյուղապետի ասելով` իրեն իշխանության բոլոր մարմինները պարտադրել ու ճնշել են, որ ստորագրի գյուղի տարածքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հանձնելու պայմանագիրը, ինքն էլ ստիպված է եղել հրաժարական տալ ու չստորագրել:

Ռաֆիկ Աթայանն ասաց, որ այժմ էլ քաջարանցիների կողքին է եւ մինչեւ վերջ պայքարելու է գյուղը կոմբինատին չտալու համար: «Ես իմ գյուղը ոչ մեկին չեմ տալու: Գյուղով որոշել ենք պայքարել ու մեր տունը ոչ մեկին չտալ: Այդ մարդիկ ի՞նչ անեն, գնան փողոցնե՞րը: Մենք հող տվող չենք»,-ասում է Ռաֆիկ Աթայանը:

Նշենք, որ կառավարությունը որոշում է կայացրել Սյունիքի մարզի Քաջարան գյուղի եւ մի քանի այլ համայնքների տարածքները ճանաչել բացառիկ գերակա շահ: Այդ տարածքներում հանքարդյունաբերական աշխատանքներ պետք է իրականացնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Նա Քաջարանի տարածքում արդեն սկսել է ուսումնասիրություններ անել եւ այդ նպատակով տեխնիկա էր տեղափոխել գյուղ, սակայն` գյուղացիները կանխում են աշխատանքները:

Մեկնաբանություններ (21)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
(24)- Ավելի լավ է ԴԱՏԱՐԿ Սյունիք, քան ԹՈՒՆԱՎՈՐ Սյունիք,քանի որ դատարկը նորից կարող ես լցնել,իսկ թունավորը-ՈՉ:....................... Իսկ եթե ՔՈ ծննդավայրը ԲՐԽԿԵԻՆ հանքը ու քո հոր/մոր/եղբոր/քրոջ/երեխու/թոռան գերեզմանի անխախտելի ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ ոտնահարեին ու այն «տեղափոխեին»- Եվ ՈՒՐ? ՀԱՍՏԱՏ ՈՉ կասեիր:........................... Ու այն էլ ում համար?- մի ԱԳԱՀ ՕՏԱՐԻ ու մի ԽՈՒԺԱՆ ՄԱՖԻՈԶ հոր-որդու? Իսկ ԳԱԼԻՔ ՍԵՐՈՒՆԴԸ ինչ պիտի ժառանգի? -հանքերի բաց խորշեր ու ցինկա-սնդիկային օդ?...........................ՀԳ.սյունիքի կեսը այնքան աղքատ է,որ նույնիսկ Գորիս հասնելու փող չունի:
Արտյոմ
լրիվ համաձայն եմ Գոռ(10) - ի հետ. Բոլորն էլ քաջ գիտակցում են, որ գործարանի փակվելուց հետո առնվազն սյունիքի կեսը կգնա Վարազ Սյունիի բնակավայր հանապազորյա հաց վաստակելու. միայն նորմալ ու արժանապատիվ փոխհատուցում ստանալ. Իսկ գերեզմանափոխություն հիմա էլ է տեղի ունենում առանց վտարելու հաշվի առնելու գերեզմանատիրոջ հարմարության:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանին/Սյունիքին իմ ԱՄԵՆԱՄԵԾ օգնությունը ՆԱԽ այն է, որ Հայաստանին/Սյունիքին ՈՉ ՄԻ ՎՆԱՍ չեմ հասցրել/հասցնում:
Վահագն
Վարազ Սյունի (Ամստերդամ) - Լսի, մեծահասակների համար մուլտիկի գեղարվեստական հերոս, Թռչկանի մասին լսել ես չէ? Տեսար մարդիկ ինչ նպատակ դրին ու արին: Տեսար, որ Կառավարությունը հետ կանգնեց իր որոշումից? Էսօր որ դու էդքան քեզ ճղում ես Սյունիքի համար, ուր ես փախչել, ուր ես շնթռկվել, խի չես գալիս, ու միանում բոլոր էն մարդկանց ովքեր ցավում են իրենց հայրենիքի համար, ցավում են ու անմիջականորեն գործում են հանուն իրենց ու իրենց նմանների: Էդ ինչի տեղ ես քեզ դրել ու քեզ ինչքան իրավունք ես վերապահում դու քո ողորմելիությամբ մարդկանց հասցեին վատ բան ասես: Ես քեզ ընդամենը կասեմ օրինակ վերցրու Թռչկանի համար պայքարողներից ու աշխատիր նրանց ոտքերի ջուրը լվաս ու խմես, միգուցե դրանից ուղեղդ պայծառանա ու կսկսես մարդավարի մտածել
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Վահագն (14-18)- Հերթական, ԹԵՄԱՅԻՑ ԴՈՒՐՍ, ծախու կոմենտները: Հիմա ինչքանով ես գրում կոմենտներդ? Նոր տարվա նախօրյակին ավելացրել ես?............................. ԲՈԼՈՐԸ գիտեն,որ դու աշխատում ես,ասելա թե վասալություն ես անում մի բիզնեսում,որը պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն ու հիմա ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԽԱՂԱՑՈՂ Քաջարանցի օլիգարխիկ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ,որը ԴԵՌ (ոչ քիչ) փայատեր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Իսկ վերջինիս «արդար» հայրը-ՄԱՔՍԻՄ ՀԱԿՈԲՅԱՆԸ- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենն է: Ոստի ավելի լավ է «էշ-էշ » կոմենտ գրել, քան թե ՀՈԳԻՆ ԾԱԽԵԼ ստամոքսին:........................ Սյունիքում ԲՈԼՈՐԸ ԱՏՈՒՄ են այս հոր-որդուն: Նայի ՀԵՆՑ ԴՈՒ չմնաս տակը: ԺԱՄԱՆԱԿԻ հարց է: Մանկլավիկների ու ծախվածների վերջը լավ ՉԻ լինում: Քո «կոմենտներից» սրա հոտն է գալիս:
Արտակ
Կոմբինատը պետք ա փակել, սարքավորումները ծախել, փողերն էլ լրիվ ուղարկել Ամստերդամ Վարազին ))
Վահագն
Ու քեզ մի բան էլ ասեմ` աշխատիր վիրավորվել, երբ քեզ վիրավորում են: Սյունեցիները այս մասով հպարտ են ու անբիծ, ինչը քեզ չի կարող վերաբերել: Քեզ Սյունեցի չհամարես ու երբևէ Սյունիքի մասին չխոսաս, դու ուղղակի պատահականորեն ծնվել ես Սյունիքում:
Վահագն
Լսի Վարազ Սյունի, եթե դու մի հատ էլ քիթդ կոխեցիր այս կամ այն մեկին վերաբերող, նամանավանդ Սյունիքին առնչվող որևէ հարցի մեջ ու էշ-էշ սկսես դուրս տալ, քո համար լավ հետևանքներ մի ակնկալիր դրանից:
Վահագն
Վարազ Սյունի - աչքիս դու էնքան ես ու էնպես ես անելու որ մի, հենց մի ու մի հատ ապտակ ստանաս` քո` բոլորին /ով քեզ հետ համաձայն չի կամ տարակարծիք ա/ դիտողություն, նկատողություն տալու և վիրավորանքներ հասցնելու համար:
Santi
Chgitem inch, vonc, bayc es mard@ im achqin shat barcracav... iren tghamardu pes pahec, kul chgnac ira pashtonin...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Գոռ (10) - Իսկ եթե քո հոր և/կամ մոր աճյունը թաղված լիներ այնտեղ ու հանքային բուլդոզերը գար-գռռցներ ու այն բրխկեր հանքը, երևի այդպիսի անիմաստ կոմենտ չէիր գրի:
Christian
For more about this story, see Footprints: http://blog.hetq.am/2011/12/16/syunik-village-mayor-resigns-mining-project/
mahmouzian
all of us from diaspora should support the mayor and the .this guys is a mench .=hasguts sbris.let sign a petition
bargavaj
hertov hanrapetakanerin tshelu en, gyuxapeteric sksvac, gyuxapetern en gyuxum shat ujex dzen berum, dranc el vrndum en, ajqis bargavajn e haxtelu joxovurd jan ura-ura-ura
Ժաննա
Ւմ ունեցած տեղեկություններով` ոչ միայն քաջարանցիներն են դժգոհ իրենց տարածքի նկատմամբ ոտնձգություններից: Նաև Սյունիքի մարզպետի սրտով չի կառավարության այս որոշումը: Նեղ շրջանակում նա թունդ լուտանքներ է թափել ընտրություններից առաջ խաղաքարտերը խառնող կառավարության հասցեին: Չնայած սրան` երեկ մարզպետարանում երկար “աշխատանքներ են տարվել” Քաջարանի գյուղապետի նկատմամբ`որոշումը համաձայնեցնելու ուղղությամբ: Նաև` որոշ գյուղացիներ համաձայն են փոխհատուցման դիմաց լքել բնակավայրը, եթե “իրենց հետ հաշվի նստեն և նման առաջարկ անեն”: Դե, վաղը փոխվարչապետը կաշխատի այդ ուղղությամբ, հավանաբար: Տեսաք` ուր հասանք... Մինչդեռ Ռաֆիկ Աթայանը օգնություն էր խնդրել ԱԺ պատգանավորներից, բնապահպան ակտիվիստներից...
haykUS
He is a hero and should get people’s support. We should help him stand off this corrupt bloodsuckers like Liska and Serz. It is our land and it does not belong to Serz, Kocharyan or Liska! Ruki proch ot nashei zemli!
HOVSEP
ES INCH EN MTACUM ES VIZVACKNER@RAFO JAN GORCERIT HAJOXUTYUN>>>>>
Armen
maladec RAF, halal @lni qez, azg@ qez chi moranan, hamenayndeps zangezur@ hastat chi morana RAF jan!!!!
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Նեո-բոլշևիկյան ՀՀԿ-ական 11-րդ ՀԱՆՔԱՅԻՆ սև բանակին ՄԻԱՅՆ արաբական ուղտը դուրս կվռնդի Սյունիքից:Սյունիքը ԽԺՌՈՂ թունավոր ու մութ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ու սրա շուրջը խռնված ՎՏԱՆԳԱՎՈՐ մաֆիան:
Vardan
PASTOREN HANRAPETAKANI MEJ EL SKZBUNKAIN TXERK KAN,,......IHARKE ARTAHAJTVELUC HETO DARNUM EN NAXKIN
gayane
Երիտթուրքեր... Հայաստան` առանց հայերի....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter