HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կորյուն Նահապետյան. «Ուզում եմ ջիգյարով պաշտպանեմ կառավարության ծրագիրը»

Ազգային ժողովը շարունակում է կառավարության 2017-2022 թթ. ծրագրի քննարկումը։

Ծրագրին այսօր անդրադարձավ նաև պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։

ՀՀԿ-ական պատգամավորը ելույթի սկզբում նշեց. «Ուզում եմ ջիգյարով պաշտպանեմ կառավարության ծրագիրը։ Իսկապես այս ծրագիրը էապես տարբերվում է նախորդող բոլոր կառավարությունների ներկայացրած ծրագրերից՝ թե´ բովանդակությամբ, թե´ հստակությամբ և թե´ գերակայություններն և առաջնահերթությունները իրականացելու հստակ ժամկետներով»։

Պատգամավորի գնահատմամբ՝ ներկայացված ծրագիրը համընդգրկուն է` թեև, շեշտում է, քաղաքական ճաշակի խնդիր է՝ ինչ ծավալ պետք է ունենա ծրագիրը, քանի որ յուրաքանչյուր կառավարություն ինքն է որոշում այն:

Նահապետյանը կարևորեց այն հանգամանքը, որ կառավարության այս ծրագրում երևում է բավարար քաղաքական կամք և հենարան, որի միջոցով իրագործվելու է ծրագիրը։ Թե որտեղ է պատգամավորը տեսել այդ կամքն ու հենարանը, այդպես էլ չմանրամասնեց։

Նահապետյանը անտրաբանական համարեց երեկվանից հնչող՝ «ու՞ր է վարչապետի էքսպրեսին, էմոցիան», «ո՞վ է 2018-ին լինելու վարչապետը», «արդյո՞ք կա նախնական պայմանավորվածություն» հարցերը։

Պետք է փաստենք՝ Նահապետյանը ոչ ուղղակի կերպով անտրամաբանական համարեց «ԵԼՔ»-ի հնչեցրած այս հարցադրումները` ասելով. «Նման հարցադրումները զուրկ են քաղաքական տրամաբանությունից, քաղաքական գործընթացների բնականոն զարգացումից, և յուրաքանչյուր հարց իր ժամանակին ունենալու է հստակ պատասխան։ Ակնհայտ է մի բան, որ կառավարության այս ծրագիրը իր հիմքում ունի Ազգային ժողովում ձևավորված այն արդյունքը, որ մենք այսօր տեսնում ենք և ըստ էության հինգ տարվա կտրվածքով մենք իրականացնելու ենք քաղաքական ծրագիր։ Ովքե՞ր են իրականացնելու, ինչպիսի՞ առաջնորդությամբ և ի՞նչ կազմով` այս հարցերի պատասխանը մենք այսօր ունենք, կունենանք նաև ժամանակին՝ 2018 թվականին»,- նշեց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter