HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արարատ Միրզոյանը վարչապետին կփոխանցի ՀՀԿ շտաբից դուրս բերված փաստաթղթերը

Կառավարության 2017-2022 թթ. ծրագիրի քննարկումից հետո «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը վարչապետին հայտնեց, որ նրան է փոխանցելու ՀՀԿ շտաբից դուրս բերված և աղբարկղում հայնված 30 էջանոց փաստաղթուղթ։

Հիշեցնենք, որ այդ փաստաթուղթը խմբակցությունը հայտնաբերել էր Արաբկիր վարչական շրջանում գտնվող Հանրապետական
կուսակցության շտաբներից մեկից՝ ապրիլին 2-ին կայացած ընտրություններից առաջ։

Միրզոյանը հիշեցրեց, որ այդ փաստաթղթերում գրված են ընտրակաշառք բաժանող անձանց անուն-ազգանունները, հեռախոսահամարները, հասցեները. «Սրանք վկայում են, որ ՀՀԿ շտաբները զբաղվել են ընտրակաշառքի զանգավածային և կազմակերպված բաժանմամբ»,- նշեց նա։

Պատգամավորը հավաստեց՝ գործի անաչառ քննության դեպքում կլինեն որոշ ազատազրկումներ, որոնց մեջ նաև կարող են հայտնվել խորհրդարանում նստած որոշ պատգամավորներ։

Մեկնաբանություններ (2)

Արթուր
հանձնելուց հետո նորից այն կհայտվի աղբանոցում , որովհետև ինքը ՀՀԿ կոչված բանդիտական միավորումը նուjնպես կհայտվի աղբանոցում ....
Գ.Ռուշանյան
Արթուրի մեկնաբանության առաջին մասն ընդունում եմ, բայց փաստաթղթերի աղբանոցում հայտնվելը նույն տեղում ՀՀԿ-ի հայտնվելով պայմանավորված չի լինելու: Սրանք պատրաստ են բազում անգամներ սահմանադրությունը փոփոխության ենթարկելու, որպեսզի աղբամանների մուտքերը փակվեն ու իրենք մնան դրսում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter