HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղարշապատի քննչական բաժնից քրեական գործ է կորել

Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի առանձին աշխատակիցների կողմից պաշտոնեական անփութություն թույլ տալու դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2017թ. մայիսի 29-ին ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ քննչական բաժնից բացակայում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով վարույթը կասեցված մի քրեական գործ:

Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում իրականացվել են նախնական ուսումնասիրություններ, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի առանձին պաշտոնատար անձինք իրենց պարտականությունները կատարել են ոչ պատշաճ՝ ծառայության նկատմամբ դրսևորել են անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունք, ինչի արդյունքում քննչական բաժնից կորել է քրեական գործ՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter