HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ելաբուգայի գործարանի ներկայացուցիչները Սուրեն Կարայանի հետ քննարկել են համագործակցության հեռանկարները

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից տեղեկացնում են, որ Սուրեն Կարայանն այսօր հանդիպել է ՌԴ Թաթարստանի Հանրապետության Ելաբուգայի ավտոմոբիլային գործարանի պատվիրակության հետ։

Ելաբուգայի ավտոմոբիլային գործարանի գլխավոր տնօրեն Քամիլ Գալիմովը և Նաբերեժնիե Չելնի քաղաքի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Յուրի Պետրուշինը ներկայացրել են ավտոմոբիլային հատուկ տեխնիկայի ոլորտում իրենց գործունեությունը:  

Հանդիպման ընթացքում քննարկվել է գործարանի՝ Հայաստանում գործունեության ծավալման և համագործակցության հեռանկարները։  

Սուրեն Կարայանը հյուրերին ներկայացրել է Հայաստանում արտադրական գործունեություն ծավալելու առավելությունները, արտոնյալ ռեժիմները մի շարք երկրների հետ, արտահանման հնարավորությունները տարածաշրջանում։ Գործարարները մասնավորապես հետաքրքրություն են հայտնել Սյունիքի մարզում ստեղծվող ազատ տնտեսական գոտում գործելու հնարավորություններով։

Ս. Կարայանը ներկայացրել է, թե ինչ արտոնություններից և առավելություններից կօգտվեն Ազատ տնտեսական գոտում աշխատող ընկերությունները: Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի կարևորությունը և հնարավորությունները։ Նախարարը գործարարների հետ քննարկել է նաև գյուղտեխնիկայի ապահովման համատեքստում համագործակցության հնարավոր տարբերակները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter