HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Մկրտչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի կենտրոնական և արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն  Շոն Օ'Սալլիվանի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարության մամուլի ծառայութոյւնը տեղակացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանակի աջակցությամբ կրթության և գիտության ոլորտում իրականացվող և առաջիկայում նախատեսված ծրագրերը:

 ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկին՝ համագործակցության համար՝ ընդգծելով, որ իրականացված աշխատանքները կարևոր նշանակություն են ունեցել կրթության համակարգի համար: Բարձր գնահատելով դպրոցաշինության ոլորտում կատարված աշխատանքները՝ նախարարը շեշտել է համագործակցության հետագա ծրագրերում կրթության քաղաքականության բարելավման փորձագիտական աջակցության կարևորությունը:

Իր հերթին է Շոն Օ'Սալլիվանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի թիմը ոգևորված է կրթության ոլորտի բարեփոխումներին աջակցելու հեռանկարից:

Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարը բանկի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում իրականացված կրթության բարեփոխումների հիմնական ուղղությունները և այս փուլում համակարգի առջև ծառացած խնդիրներն ու առաջնահերթությունները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող  մի շարք աշխատանքային հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter