HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նոյեմբերի 5-ին Արտաշատում համայնքի ղեկավարի ընտրությունն է

Նոյեմբերի 5-ին Արտաշատում կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրությունը։ Կառավարությունը տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի առաջարկով հաստատեց այս որոշման նախագիծը։

2015 թվականի հունիսի 7-ին կայացած ընտրություններով համայնքի ղեկավար ընտրված Արգամ Աբրահամյանը ապրիլի 2-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Ծառուկյան» դաշինքի ցուցակով։ Աբրահամյանը նախընտրեց պատգամավորական մանդատը:

Ընտրության օրը որոշվել է համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի որոշմանը։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Արտաշատ համայնքի ավագանին կազմել էր համայնքի ղեկավարի լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն՝ Արգամ Աբրահամյանի դիմումի հիման վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter