HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Ռիխտեր-Լամբրոն»-ն կներմուծի և կարտահանի թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր

«Ռիխտեր-Լամբրոն» ընկերությունը թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, արտահանելու և ներմուծելու լիցենզիա ստացավ։ Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի որոշման այս նախագիծը։ Լիցենզիան ընկերությանը տրամադրվեց 3 տարի ժամկետով:

Որոշման նախագծի մշակմանը մասնակցել է առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալությունը, իսկ այն ներկայացվել է արդարադատության նախարարությանը, ոստիկանությանը, Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը, որտեղից առաջարկություններ և դիտողություններ չեն հնչել։

Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ ընկերությունը գրանցվել է 1998 թվականին, բաժնետերերը դեղերի մեծածախ առևտրով զբաղվող «Գեդեոն-Ռիխտեր» և «Լամբրոն-Ֆարմիմպէքս» ընկերություններն են։
Ընկերությունը նույն լիցենզիան ստացել էր նաև 2014թ.-ի հունիսի 12-ին, որի ժամկետի ավարտից հետո կրկին դիմել է կառավարությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter