HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արտոնություն՝ հանքարդյունաբերող ընկերություններին

«ՄԼ Մայնինգ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունների կողմից ներմուծվող սարքավորումները կազատվեն մաքսատուրքի վճարից։

Գործադիրն այսօրվա նիստում հաստատեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ներկայացրած որոշման այս նախագիծը։

«ՄԼ Մայնինգ» ընկերության կողմից ներմուծվող սարքավորումն օգտագործվելու է հանքարդյունաբերության մեջ։ Ընկերությունը կներմուծի 75 մլն դրամ արժողությամբ երկու սարքավորում՝ Բուլղարիայից։

Ինչպես ասվում է որոշման նախագծում՝ ընկերությունն արդեն իրականացրել է 400 մլն դրամի ներդրում, նախատեսում է իրականացնել ևս 100 մլն դրամի ներդրում և ստեղծել առնվազն 15-20 աշխատատեղ՝ 180 000 դրամ միջին աշխատավարձով։

Արտադրանքի ծավալները կկազմեն 240 մլն դրամ, որից 180 մլն դրամի արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ անդամ երկրներ, 55 մլն դրամը՝ երրորդ երկրներ։

Ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն ստացավ նաև «Լիդիան Արմենիա»-ն։ Ըստ կառավարություն ներկայացրած փաստաթղթերի` ընկերությունը Հայաստան է ներմուծելու 2 մլրդ 489 մլն դրամ արժողությամբ սարքավորումներ։

Ընկերությունը կառավարության կողմից արտոնություն էր ստացել նաև ապրիլին։ Այդ արտոնությամբ՝ «Լիդիան Արմենիա»-ի կողմից ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվել էր 3 տարի ժամկետով:

Որոշման նախագծում ասվում է, որ «Լիդիան Արմենիա»-ն արդեն իրականացրել է ավելի քան 43 մլրդ դրամի ներդրում, կներդնի ևս 179 միլիարդ դրամ։

Նախատեսում է ստեղծել 2000 նոր աշխատատեղ՝ մոտ 500 000 դրամ միջին աշխատավարձով։ Ըստ այս նախագծի՝ 9 տարվա ընթացքում ընկերության արտադրանքի ծավալները կկազմեն 1 տրլն 100 մլրդ դրամ, որն ամբողջությամբ արտահանվելու է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter