HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ` դամբարանները թալանելու դեպքի առթիվ

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարանները քանդելու և թալանելու դեպքի առթիվ:

Կոմիտեի լրատվական ծառայության հաղորդմամբ` 2017թ. հունիսի 12-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Կապան քաղաքի Շահումյան հանքավայրի մոտակայքում 2012թ. հայտնաբերված մ.թ.ա. 1-ին հազարամյակի բնակատեղի-դամբարանադաշտ հուշարձանի տարածքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք քանդել և թալանել են երեք դամբարան:

ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հունիսի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ' դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ բնակատեղի-դամբարանադաշտ հուշարձանի երեք դամբարանները քանդվել և վնասվել են 2017թ. փետրվարին: Պարզվում է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը: Ըստ ՔԿ լրատվական ծառայության` նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ պատճառված վնասի չափը հստակեցնելու, դամբարանի տարածքից հափշտակված առարկաները հայտնաբերելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter