HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվավեր քվեաթերթիկների վրայից անհետացել են կողմ քվեարկած նշումների թանաքանյութերը

Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով նախապատրաստված նյութերի համաձայն, Երևանի ավագանու ընտրություններից հետո' 2017 թվականի մայիսի 16-ին, թիվ 7/51 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ պարզվել է, որ մի շարք անվավեր քվեաթերթիկների վրայից անհետացել են կողմ քվեարկած նշումների թանաքանյութերը:

ՀՔԾ լրատվական ծառայության հաղորդմամբ, մասնավորապես` նշված ընտրատեղամասի' անվավեր ճանաչված 152 քվեաթերթիկներից մեծ մասի վրա առկա են եղել հավելագրումներ /մեկից ավելի նշումներ/' «V»-ձև նշանի կամ ձեռագիր տարբեր գրառումների տեսքով: Իսկ մնացած 37 քվեաթերթիկների վրա ընդհանրապես որևէ նշում կամ գրառում չի եղել: Սակայն դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նշանակված համալիր փորձաքննության արդյունքում նշված 37 քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են «V»-ձև նշանի ուրվագծեր և ներկանյութի հետքեր, որոնց հետագա անհետացման պատճառներն ու կատարման վաղեմությունը հնարավոր չի եղել պարզել: Ընդ որում, հիշյալ ուրվագծերն առկա են եղել ինչպես Նիկոլ Փաշինյանի, Զարուհի Փոստանջյանի, այնպես էլ Տարոն Մարգարյանի անվան դիմաց:

Վերը նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ անհրաժեշտ քննչական-դատավարական գործողություններ կատարելու նպատակով, ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է Հատուկ քննչական ծառայությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter