HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՊԾ. «Մանկական սննդամթերքի հայերեն մակնշումը կամբողջացվի»

Օրեր առաջ «Հետքը» հրապարակել էր մանկական կերերի վերաբերյալ հոդված, որտեղ ներկայացրել էր օրենքի խախտումով մակնշման օրինակներ: Մասնավորապես արձանագրվել էր, որ ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի «Սլավ գրուպ» ընկերության ներկրած մանկական կերերը չունեն հայերեն մակնշում։ Հրապարակումից հետո գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկումներ իրականացրեց «Սլավ գրուպ» ՓԲԸ-ում: Այսօր տեսչությունը տեղեկացրեց, որ դիտարկման արդյունքում պարզել է, որ իրացման կետերում առկա NUTRICIA Nutrilon ProNutra+ ապրանքանիշի մանկական սննդամթերքը թեև տարայի վրա ունի հայերեն մակնշում, սակայն որոշ տեղեկություններ ամբողջական են ռուսերեն տարբերակում և հայերեն ներդիրի մեջ:

«Հղում կատարելով «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային Միության 022/2011 տեխնիկական պահանջներին՝ ՍԱՊԾ մասնագետները տնտեսվարողին ներկայացրել են սպառողական տարայի կամ պիտակի վրա հայերեն մակնշման համար անհրաժեշտ տեղեկատվությունը (արտադրանքի անվանումը, արտադրման օրը, պիտանիության ժամկետը, պահման պայմանները) և ժամանակ տվել հայերեն մակնշումն ամբողջացնելու համար»,- նշված է տեսչության տարածած մամուլի հաղորդագրությունում:

Տեսչությունը հիշեցնում է, որ «Սլավ գրուպ» ՓԲԸ-ի կողմից ներմուծված NUTRICIA Nutrilon ProNutra+ մանկական սննդամթերքն արտադրվել է լեհական «Օպոլե» գործարանում՝ Նիդերլանդների պատվերով և նիդերլանդական տեխնոլոգիայով. տարայի վրա այդ մասին նշված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter