HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթիկի վթարային շենքի բնակիչների խնդիրը կքննարկվի վարչապետի մոտ

Վարչապետ Կարապետյանն այսօր կառավարության նիստում անդրադարձել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում բնակելի շենքի վթարման դեպքին և հետաքրքրվել իրավիճակի մասին:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ շենքը գտնվում է Արթիկի 8-րդ թաղամասում: Տեղի է ունեցել քարաթափում, գիշերը ժամը 2-ին բնակիչները տարհանվել են, դեպքի վայրում է եղել է նաև մարզպետը: Այժմ բնակիչները տեղափոխվել են այլ բնակտարածքներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն էլ տեղեկացրել է, որ տարհանումից հետո 11 ընտանիք վերադարձել է վթարված շենք, ինչը չի վերահսկվում ԱԻՆ-ի կողմից և վերադարձը, նախարարի խոսքով, ճիշտ չէ:

Վարչապետ Կարապետյանն առաջարկել է կառավարության նիստից հետո քննարկել հարցը՝ խնդրին լուծում տալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter