HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության անդամներն ըստ ոլորտների կներկայացնեն առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունը

Կարեն Կարապետյան կառավարության այսօր նիստում գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարել է  ներկայացնել կիսամյակային հաշվետվություններ:

Հաշվի առնելով, որ ավարտին է մոտենում 2017 թվականի կառավարության նախաձեռնած միջոցառումների և գերակա խնդիրների կատարման առաջին կիսամյակը, ինչպես նաև Ազգային վիճակագրական ծառայության կողմից կիսամյակային վիճակագրական տվյալների առաջիկայում ակնկալվող ամփոփման գործընթացը՝ Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարել է մինչև սույն թվականի հուլիսի 28-ը ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների կիսամյակային տվյալների հաշվետվություններ, մասնավորապես՝ կառավարության իրականացրած միջոցառումների և գերակա խնդիրների կատարման, ներգրավված ներդրումների վերաբերյալ, միաժամանակ հաշվի առնելով և վերլուծելով Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները:

Վարչապետը հանձնարարել է 1-ին կետով սահմանված պահանջը կատարելուն պես տեղեկատվությունը տրամադրել հանրությանը: 

«Մենք պետք է ամփոփենք առաջին կիսամյակը, ինչ որ նախագծել ենք՝ հստակ ձևակերպենք, ներկայացնենք՝ ինչ ենք կատարել, եթե կլինեն չկատարված բաներ նշենք, թե ինչու չենք կատարել և երբ ենք լրացնելու դրանք: Չնայած կարծում եմ, որ այդպիսի կետեր չպետք է լինեն»,ասել է վարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter