HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսախցիկների արձանագրած խախտումներից ստացվող միջոցներն ուղղվում են զոհված ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը

Գործադիրն այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել ԿԱ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդի օգտագործման ուղղություն սահմանելու, ՀՀ 2017 թվականի պետական բյուջեում և կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի համապատասխան որոշման մեջ: ՀՀ պաշտպանության նախարար

Վիգեն Սարգսյանը նշել է, որ որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով զոհված, մահացած և հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հանգամանքով: Նախարարի խոսքով, տվյալ որոշմամբ Ճանապարհներին տեղադրված տեսախցիկների արձանագրած խախտումների հետևանքով արտաբյուջե հավաքագրվող գումարների վերաբաշխում է կատարվում, որով լուծվում է զոհված ազատամարտիկների և զինծառայողների անօթևան ընտանիքների, ինչպես նաև առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան և բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրները:

Նախարարի խոսքով, յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարությունը բյուջետային ծրագրով այս հարցը լուծում է 500 մլն դրամի շրջանակում, այս փոփոխությյամբ, կատարելով ՀՀ նախագահի հանձնարարականը, նշված բոլոր ընտանիքների բնակարանային խնդիրը կլուծվի: Հաջորդ տարի ծրագիրը կուղղվի երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների խնդիրների լուծմանը: 

Նախատեսվում է նաև Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Արմենի Պետրոսյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում շարունակելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը հատկացնել 8 մլն 323.4 հազ. դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter