HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 12 պայմանագրային զինծառայող․ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր

Հունիսի 24-ին, ժամը 08:31-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։ 14 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները 2 տուժածի ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ովքեր հրաժարվել են հոսպիտալացումից, իսկ ժամը 09:28-ին հոսանքազրկել են ավտոմեքենան:

11։10

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է․«Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 12 պայմանագրային զինծառայող, մեկի վիճակը գնահատվում է ծանր, տեղափոխվում է Երևան, մյուսները հետազոտվում են, նախնական վիճակները գնահատվում է բավարար»։

11։13

Քիչ առաջ Արծրուն Հովհաննիսյանը նոր գրոռում է կատարել․ «Իրավիճակ փոխվեց։ Բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության»:

11։59

Արծրուն Հովհաննիսյան․ «Նոր իրավիճակ։ Երևան են տեղափոխվում 8 զինծառայող, որից երկուսի վիճակը միջինից ծանր է, մեկը ունի կոտրվածքներ։ Մյուսների վիճակը բավարար է»։

16։21
 Արծրուն Հովհաննիսյան․ «Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին, բացի մեկ զինծառայողից, բոլորը գտնվում են Մուրացանի հոսպիտալում»։

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Մեր բանակում կարգ ու կանոն լիներ՝ այսքան հաճախ կրկնվող ավտովթարներ չէին լինի: Բանակը գիտելիքների տեր հայրենասեր մեկը ղեկավարեր՝ այսքան զոհեր չէինք ունենա: ԵՎ այսքանից հետո կան մարդիք որոնք հավատում են, թե ՀՀ Նախագահը ոչ թե նշանակվում, այլ ընտրվում է, .....: Պաշտպանության նախարարը պետք է անմիջապես հրաժարական տա, իսկ քրեական գործը անհրաժեշտ է ոչ ինչպես մինչ օրս եղել է՝ ձևականորեն բացել և հետո ծածուկ փակել,` այլ բոլոր մեղավորներին ըստ օրենքի պատժել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter