HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու ներքաղաքային տրանսպորտի շահավետ բիզնեսը

Նյութի աղբյուրը՝ asparez.am

Ո՞վ՝ ում թիկունքին է կանգնած. Բալասանյանի լռությունն ու տնօրենների հերքումը

Գյումրիում բոլորն էլ գիտեն, որ մինչեւ 2011-2012 թվականները ներքաղաքային տրանսպորտը հիմնականում շահագործում էին Գյումրու նախկին քաղաքապետի մտերիմներին ու ազգականներին պատկանող ընկերությունները:

2012 թվականին, երբ Գյումրիում փոխվեց քաղաքային իշխանությունը, նախկին քաղաքապետի ազգականների ընկերությունները սկսեցին աստիճանաբար չմասնակցել թափուր երթուղիների համար հայտարարված մրցույթին: Հենց այս նույն ժամանակահատվածում՝ 2012-2013 թվականներին պետական գրանցում ստացան «Նյու սիթի տրանս» եւ «Քոմֆորտ լայն» ՍՊԸ-ները, որոնք էլ հետագայում մասնակցին քաղաքապետարանի հայտարարած թափուր երթուղիների մրցույթին եւ սկսեցին շահագործել Գյումրու ներքաղաքային ողջ տրանպորտը: Երկու ընկերությունն էլ գործում են Գյումրիում, հանրապետության այլ քաղաքներում երթուղիներ չեն շահագործում:

Ընկերությունների ի հայտ գալը Գյումրիում եւ, մասնավորապես վարորդների շրջապատում, համարվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնություն: Մասնավորապես Գյումրու քաղաքապետը դեռեւս ոչ հերքել, եւ ոչ էլ հաստատել է այն տեղեկությունները, թե երթուղիները շահագործող ընկերությունների սեփականատերերից է, կանգնած է տրանսպորտի թիկունքին: Որոշ լրագրողների՝ իրեն ուղղված այս մասին հարցերը Ս.Բալասանյանը դեռեւս թողել է անպատասխան:

«Ասպարեզը» փորձել է այս մասին պարզաբանումներ ստանալ «Նյու սիթի տրանս» եւ «Քոմֆորտ լայն» ՍՊԸ-ների տնօրեններից: Երկու տնօրենն էլ կտրականապես հերքում են, որ իրենք Ս.Բալասանյանի ազգականներն են, մտերիմը, կամ որ այդ ընկերությունները Ս.Բալասանյանի սեփականությունն են:

«Գյումրու քաղաքապետն ընդհանրապես կապ չունի «Նյու սիթի տրանս»-ի հետ, ազգականներ չենք»,-հերքելով մեր տեղեկություննները՝ ասում է «Նյու սիթի տրանս» ընկերության տնօրեն Աշոտ Հակոբյանը:

«Մենք ուղղակի հարգում ենք պարոն Բալասանյանին, նա մեր քաղաքապետն է, բարեկամ չենք»,-տեղեկությունները հերքում է նաեւ «Քոմֆորտ լայն» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Առաքելյանը:

Անի Մկրտչյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter