HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Արամյանն ընդունել է ԱԶԲ կենտրոնական և արևմտյան Ասիայի պատվիրակությանը

Հունիսի 23-ին ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի կենտրոնական և արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Շոն Օ՛Սուլիվանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում Շոն Օ՛Սուլիվանը ընդգծել է Հայաստանի կառավարության և ԱԶԲ միջև արդյունավետ համագործակցության և դրա հետագա շարունակականության կարևորությունը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նույնպես կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը և ընդգծել, որ ԱԶԲ-ն Հայաստանի համար առանցքային գործընկերներից է և նշանակալի ներգրավվածություն ունի Հայաստանում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացներում:

ԱԶԲ-ի կողմից նշվել է, որ բացի Հայաստանի հետ ընթացիկ ծրագրերից ԱԶԲ-ն հետաքրքրված է առաջիկա տարիներին համագործակցություն սկսելու նաև կրթության և առողջապահության ոլորտներում և առաջիկայում պատրաստ են քննարկումներ սկսել կոնկրետ առաջարկների շուրջ:

Արամյանը տեղեկացրել է, որ ֆինանսների նախարարությունում մեծ ուշադրություն է դարձվում աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը և հավելել, որ այդ առումով կարևորվում է նաև միջազգային գործընկերների աջակցությամբ մասնագիտական որակների կատարելագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Նշվել է, որ ԱԶԲ-ի կողմից համապատասխան հետաքրքրվածության դեպքում հայկական կողմը պատրաստակամ է համագործակցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter