HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշիի քաղաքային կյանքի բազմազանությունը՝ 48 ժամում

Շուշիի ազատագրման 25-ամյակի առթիվ Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հայտարարում է իր նոր` «Շուշի. 48 ժամ» լուսանկարչական նախաձեռնության մեկնարկի մասին:

Նախագծի նպատակն է 48 ժամում ցույց տալ Շուշիի քաղաքային կյանքի բազմազանությունը: Առողջապահություն, դատական իշխանություն, գործադիր մարմին, հասարակ քաղաքացու կյանք` երեխայի ծնունդից մինչև մահ, բժշկի տքնաջան աշխատանք, խնջույք. ոչինչ չի սպրդելու լուսանկարիչների օբյեկտիվից։

«Շուշի. 48 ժամ» նախագծի մեկնարկը ս.թ հունիսի 29-ին է:

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը նախատեսում է հրատարակել եռալեզու պատկերագիրք Շուշիում երկօրյա նկարահանումների արդյունքում ստեղծված լուսանկարներով, որը հասանելի կլինի հանրության լայն շրջանակի համար ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում` հնարավորություն տալով հաղորդակից լինելու Արցախի մշակութային մայրաքաղաքի հմայքին, ճանաչելու և հասկանալու շուշեցուն և նրա քաղաքային առօրյան:

Նախագծում ներգրավված են երիտասարդ լուսանկարիչ-վավերագրողներ Սոնա Ադամյանը, Սարո Բաղդասարյանը, Անի Գևորգյանը, Արթուր Մելիքյանը, Նարեկ Ալեքսանյանը, Նոնա Մինասյանը, Արևիկ Ծատրյանը, Արմինե Վանյանը: Նախագծի շրջանակներում  նրանց միանալու են նաև հրավիրյալ լուսանկարիչներ արտերկրից:

«Շուշի. 48 ժամ» նախագիծն իրականացվում է անվանի վավերագրող լուսանկարիչ, փաստագրական լուսանկարչության համար «Ֆիֆտի Քրոուզ» միջազգային ֆոնդի մրցանակակիր Գերման Ավագյանի հետ գործակցաբար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter