HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խատուտիկի գինի

Դիվանագետ Գագիկ Թամազյանը, 3 տարի խատուտիկի գինի պատրաստելու անհաջող փորձերից հետո, մեկ տարի է՝ սկսել է արտադրել խատուտիկի գինին՝ «Butterfly»-ը:

Խատուտիկի գինի պատրաստելու միքտը ծնվեց երբ Գագիկը կարդաց Ռեյ Բրեդբերի գիրքը: Որոշել է գտնել խատուտիկի գինի նվիրելու համար: Ամիսներ տեւած փնտրտուքից հետո Գագիկին այդպես էլ չի հաջողվել գտնել այն և որոշել է անձամբ պատրաստել:

Ասում է՝ հարազատներից շատերն անգամ չգիտեին, որ նախորդող 3 տարիներին խատուտիկից գինի է պատրաստում, տեսնում էին, որ խատուտիկ է հավաքում, բայց թե ինչի համար, այդպես էլ չէին կռահում:

Խատուտիկները հավաքում են Արագածի լանջից, մայիսին: Հավաքած խատուտիկը լցնում են ապակե տարայի մեջ, որից հետո 5 ժամվա ընթացքում հեռացնում են դրա դեղին թերթիկները, որպեսզի չփչանա: Օգտագործում են նաև մեղր:

Գինի պատրաստելուն կասկածամտորեն են վերաբերվել անգամ Գագիկի մտերիմները՝ չհավատալով, որ նրան կհաջողվի ստանալ նման գինի: Գինին իրացնելու իրավունք ստացել է 2016-ի դեկտեմբերի 30-ին՝ նախատոնական օրերին, երբ մինչ այդ պետք է որոշ քանակությամբ գինի արդեն վաճառած լինեին: Չնայած սա համարում է անհաջող սկիզբ, բայց գինու վաճառքից հիմա գոհ է:

Խատուտիկից գինի պատրաստելու տեխնոլոգիան միայն իր մտերիմներից մի քանիսը գիտեն, ասում է՝ համոզված է, որ որեէ մեկն աշխարհում այդ տեխնոլոգիայով չի պատրաստում: Գագիկը գինի է պատրաստում նաև բանանից, նարնջից, նպատակ ունի նաև գինի ստանալ մանուշակից:

Մեկնաբանություններ (3)

Ֆլորա
Խնդրում եմ նշել թե՞ որտեղ է վաճառվում և արդյոք ունեն կայք կամ fb էջ
Գագիկ Թամազյան
Հարգելի ընկերներ մեր գինին կարող եք գտնել SAS սուպերմարկետներում (Թումանյան , Կոմիտաս , Կիևյան) , Կայզեր սուպերմարկետում (աջափնյակ) , կարող եք պատվիրել առցանց https://www.buy.am/hy/product/haykakan-gini/khatutiki-gini-butterfly-300ml ինչպես նաև Բյուրոկրատ գրախանութ/սրճարանում: Շնորհակալ եմ հետաքրքրվածության համար :)
Արմինե
որտեղի՞ց կարելի է ձեռք բերել այս գինին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter